Posted in Աշխատանքային նախագծեր

Բնատեխնիկական ստուգատես

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատես նախակրթարանում

Հունվարի 8-28  

Սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես է, որի նպատակը բնագիտական, տեխնոլոգիական ձեռքբերումների, տեխնիկական ստեղծագործության կազմակերպման փորձի ներկայացումը, խրախուսումն ու տարածումն է:

Առաջին խումբ (մինչև 5 տարեկաններ)

Այս տարիքային խմբի ստուգատեսի նպատակն է ուսումնասիրել, դասակարգել երեխաների խաղալիքները տանը և խմբում:

Յուրաքանչյուր սան (ծնողի օգնությամբ) ներկայացնում, պատմում է իր խաղաշխարհի մասին.

  • ինչ խաղալիքներով է խաղում, ով է նվիրել, որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները, հեծանիվները, սահնակները, ճոճերը և այլն.
  • խաղալիքների խումբ, որոնք իրեն արդեն պետք չեն, և չգիտի ինչ անել.
  • խաղընկերների հետ հավաքած խճանկարներ, մոդելներ, մակետներ, ռոբոտներ
  • համակարգչային խաղեր, որ խաղում է։

Ներկայացումը կարող է լինել ֆիլմի, նկարաշարի, պատմության տեսքով: Դաստիարակը սովորողին և ծնողին տեխնիկական օգնություն է ցույց տալիս:

Ներկայացված աշխատանքները տեղադրվում են խմբի (երեխայի) բլոգում:

Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է խմբում եղած խաղալիքները և խաղերը.

  • ինչ խաղալիքներով են խաղում, որտեղի՞ց են խաղալիքները.
  • որոնք են փչացել, ինչ են լինում փչացած խաղալիքները.
  • խաղալիքների խումբ, որոնք պետք չեն լինում, և չգիտեն ինչ անել.
  • Ինքնագլորներ․
  • ինչպես են խաղում երեխաները:

Ներկայացումը լինում է ֆիլմի, նկարաշարի, մեկնաբանությունների, հոդվածի տեսքով: Աշխատանքը կատարում է դաստիարակը:

Աշխատանքը տեղադրվում է խմբի բլոգում, կրթական ծրագրի ենթակայքում, «Պարտեզ» ամսագրում:

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Թողնել մեկնաբանություն