Posted in Դաստիարակի օրագիր

Այ այսպիսի Արև ունենք

Փոքրիկ Արևը շատ հեքիաթներ գիտի ու շատ համով է պատմում։ Երեխաներն էլ անընդհատ շուրջն են նստում ու հաճույքով լսում։ Մի օր էլ թե.

֊Գիտե՞ք ` ես բոլո՜ր հեքիաթները գիտեմ, բայց չեմ պատմի։ Մարիա.

Շարունակել կարդալ “Այ այսպիսի Արև ունենք”

Posted in Սեմինարներ

Մանկական վախեր

Այսօր սեմինարի ընթացքում խոսեցինք մանկական վախերից։ Բոլորն էլ ունենում են վախեր։

Բայց ամենախոցելին երեխաներն են, քանի որ ավելի զգայուն են, ավելի անկառավարելի, ինքնատիրապետման հմտություններին չտիրապետող, իսկ շատ դեպքերում նաև սեփական հույզերին և դրանց դրսևորումներին դեռ անծանոթ։ Ամենակարևորը հավասարակշռված վարքն է և երեխայի հետ ընկերական միջավայր ստեղծելը։ Հարկավոր չէ անմիջապես արգելքներ դնել՝ առանց բացատրության։

Հոգեբաննեը խորհուրդ (ուղղություն) տվեցին, թե ինչպես պետք է աշխատել, որպեսզի սանը հաղթահարի դժվարությունները։

Այնուհետև նկարեցինք և խոսեցինք մեր վախերի մասին։

Posted in Ուսումնական նյութեր

Հեքիաթների խառնաշփոթ

Սեբաստացի Արևիկը մեր նոր ընկերն է։ Նա հեքիաթներ շատ է սիրում և ամեն օր մայրիկին խնդրում է, որ իր համար հեքիաթ կարդա։ Այսօր էլ որոշել էր, որ իր ընկերների համար պատմի Հ.Թումանյանի հեքիաթներից։ Նա ներկայացավ, ընկերները ծափահարեցին և մեր խենթուկը խմբասենյակում ստեղծեց իսկական հեքիաթների խառնաշփոթը։

Posted in Սեմինարներ

Հեծանվավարություն ծնողական համայնքի հետ

Հագեցած շաբաթն ամփոփեցինք հեծանվավարության սեմինարով։ Ծնողակն համայնքը ընկեր Միքայելի օգնությամբ ակտիվ մասնակցեց հեծանվաերթին։ Սաները ոգևորված և զարմացած էին, որովհետև այս անգամ իրենք ինքնագլոր էին վարում, իսկ մայրիկները հեծանիվ։

Posted in Ծննդյան ծես

Տարեդարձ է այսօր…

Այսօր մեր խենթուկ Անուլի ծնունդն էր։ Մայրիկի հետ խանութից գնումներ էր կատարել, որպեսզի բերի պարտեզում ընկերների հետ թխի իր ծննդյան կեքսիկներ։ Պարտեզի խոհարարները համով-հոտով զրույցով թխեցին կարմրաթուշ կեքսիկները և իրականացրեցինք Անուլի ծննդյան ծեսը։

Posted in Ուսումնական նյութեր

Այց ագարակ

Այսօր կրկին այցելեցինք ագարակ, որպեսզի մեր նոր ընկերոջը Ալեքսին ծանոթացնենք ագարակի բնակիչների հետ։ Նա ոգևորված կերակրեց թռչուններին և տպավորված վերադարձավ խումբ։ Նաև խոստացավ, որ իր նապաստակին կբերի պարտեզ, որ ընկերները սիրեն։

Posted in Աշխատանքային նախագծեր

Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ` մայիս

Մայիսյան ստեղծարար 19-րդ հավաքի նախագծեր

Մայիսի օրացույց՝

  • Գարնանային պարտեզ. կրթական պարտեզ

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ”