Posted in Աշխատանքային նախագծեր

Մարզական ստուգատես

Ձմեռային մարզական խաղեր 2024

Անվանումը՝  Մարզական ստուգատես

Օրը՝  հունվարի 8-28

Վայրը՝« Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիրի մայր դպրոց

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ։

Նպատակը՝

Մարզական ստուգատես նախագծերի իրականացում, սաների կարողությունների ներկայացում։

Խնդիրները՝

  • Ինքնագլորներով երթ
  • Ուրախ մարմնամարզություն
  • Գլուխկոնծիների շքերթ
  • Թռիչք, վազք, ցատկ, բարձունքի հաղթահարում
  • Գնդակախաղ, օղակախաղ

Խաղ 1

Խաղ՝  «Լսիր ազդանշանը»

Խաղացողների քանակը՝ 15-20 երեխա

Վայրը ՝բակ, դահլիճ,

Ուշադրության, հիշողության զարգացում, կենտրոնացում

Սաները շարվում են և դաստիարակի հրահանգով սկսում են ինքնագլոր վարել: Դաստիարակը ժամանակ առ ժամանակ  տալիս է  հանկարծակի ազդանշաններ (սուլիչ,ծափ և այլն), խաղացողները պետք է  համապատասխան ազդանշանի տակ կատարեն նախօրոք  պայմանավորված վարժություն կամ շարժումներ:Օրինակ՝ մեկ ազդանշանի տակ  կանգ առնել, երկու ազդանշանի տակ ինքնագլորը դանդաղ վարել,երրորդին  էլ`  արագ վարել:

Հաղթում է այն խաղացողը, ով  բոլորովին չի սխալվել:

Խաղի կանոնները

1.Ազդանշանի դեպքում  անմիջապես պետք  է  կատարել պայմանավորված վարժությունը:

2.  Վարժությունը  ուշ կատարելը համարվում է սխալ:

3. Սխալվողները կանգնում են շարքի վերջում և շարունակում ինքնագլոր վարելը:

Խաղ 2

Խաղ՝ <<Սողանցիր և ինքնագլոր վարիր>>

Խաղացողների քանակը՝ 20-25  սան

Գույք՝ Մարմնամարզական նստարան, ինքնագլոր, բուլավա

Վայրը՝ Մարզադահլիճ

Ճկունություն, հավասարակշռություն, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն

Խաղացողները բաժանվում են երկու հավասար խմբի և  շարվում են մեկնարկային  գծի վրա:

Խմբերի առջև 5-7 մետր հեռավորության վրա դրվում են մարմնամարզական նստարան,  մեկ ինքնագլոր, բուլավաներ : Խմբերի առաջ կանգնած  խաղացողները վազքով մոտենում են մարզանստարանին, սողանցում, ինքնագլորով բուլավաների միջով անցնում , ինքնագլորը թողնում  մարզանստարանի վերջում և վազելով գալիս է ձեռքով խփում հաջորդ մասնակցի ձեռքին, կանգնում վերջում:

Ընթացքը՝

Ստուգատեսը կներկայացնենք մարզասրահում և բակում։ Կներկայացնենք տեսանյութի, ֆոտոշարքի և պատումի տեսքով։

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Թողնել մեկնաբանություն