Posted in Աշխատանքային նախագծեր

Նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Հոկտեմբեր ամսվա աշխատանքայն գործունեություն, նախագծեր և սեմինարներ  

Աշնանային պարտեզ

  • Նոյեմբեր
  • Նոյեմբերի 1-8`«Թթուդրիկի ծես»
  • Նոյեմբերի 1-30` «Ռոդարիական օրեր»
  • Նոյեմբերի 1-30՝ Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոնը
  • Նոյեմբերի 27՝ Հարիսայի ծես սեբաստացի բաց համայնքում
  • Սեպտեմբերի 1-ից նոկտեմբերի 12`«Նոր սեբաստացիներ »
  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…«Գունավոր շարժվող կաթ»
  • Տեխնոլոգիա…կավագործություն
  • Այլընտրանքային նկարչություն…Տրևներով նկարչություն
  • Երգեր՝   «Փայտե ձիուկ»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» 
  • Հաց թխելու խաղերգեր
  • Հեքիաթ-ներկայացում.Ցրված տղա Ջովանիի պատմությունը
  • Աղայանական շարք՝«Ծիտիկ»,« Սագիկ»
  • Ճվիկներ`… Խնոցին  հա  հարեմ:
  • Շալակեմ`սար  հանեմ
  • Ճիվու, ճիվու, ճնճղիկ,
  • Թռավ, գնաց առվի եզրիկ
  • Ճվիկ, ճվիկ, Ակնա ճվիկ,
  • Ճվիկ գնաց հեռու քաղաք,
  • Ազգային խաղիկներ`…Ցրված տղա Ջովանիի պատմությունըԳա՛յլ, թողգիշերենք քեզ մոտ»«Ծուղրուղո»
  • Բակային խաղեր`…. «Գործնագործ»«Աղջիկփախցնոցի»
  • Մարզական խաղեր`…

Նոյեմբերի 1-5

Թոմա՝ «Աշուն»

Երաժշտական պարապմունք

Ծանոթացում բանջարեղենի անուններին, գույներին /ճակնդեղ, բրոկկոլի, ծաղկակաղանբ/

Բանջարեղենով կերպարների պատրաստում

Խաղ՝« Շուկա»

Բնագիտական փորձ՝ «Ներկող ճակնդեղը»

Ջ. Ռոդարի, հեքիաթի հորինում

Լինում է, չի լունում, մի խոսող գազար է լինում:

Թթուդրիկ ծես

Նոյեմբերի 8-12

«Թումանյանի հեքիաթների ռադիոգիրք». ընթերցում են դաստիարակները:


«Իմ սեբաստացի ընտանիքը», պատմում են 2-4տարեկանները և սեբաստացի ծնողները:

Երաժշտական պարապմունք


Մարզատոն /հեծանիվ, նկարչական պլեներ,վազք, գլուխկոնծի/


 Նախակրթարանի ծնողները, տատիկները և սաները մասնակցում են « Խմոր հունցեմ, գունդ

սարքեմ» նախագծին. գաթա, հալվա, փոխինդ

Նոյեմբերի 15-19

Պարտիզպուրակային աշխատանք դպրոցի սովորողների հետ:

Հարթակում ծնողնե է՝ «Իմ կրթահամալիրը»

Այցելություն կրթահամալիրի գրադարան

Նոյեմբերի 22-26

Ինքնագլորների երթ

Այցելություն Ագարակ

Երաժշտական պարապմունք

Մարզական խաղեր

Այլընտրանքային նկարչություն

Ինքնաշեն խաղալիք՝ Ճիշտ նշանակետին

Նոյեմբերի 27

Հարիսայի ծես

Նոյեմբերի 29-30

Ուրախ մարմնամարզություն

Միջավայրի խնամք

Թողնել մեկնաբանություն