Նախակրթարանի օրացույց 2021֊2022
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը դիմավորում է սաներին և ջերմաչափում, տվյալները լրացնում էլեկտրոնային մատյանում, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
- Ծնողի մուտքն արգելվում է:
- Ձմեռային բակային խաղեր։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
- 9:30-10:00— Ձմեռային Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզությանընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)
- Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
- Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
- Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
- բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
- մարմնամարզական նախագծերի
- ձմեռային մարզական խաղերի
- ազգագրական ձմեռային փառատոն
- Հունվարի 29-30՝ ստուգատեսային տոն`«Ղափամա»
Հունվարի 1-3Ընտանեկան նախագիծ
Հունվարի 3-7
Զրույց`Իմ ամանորը
Ձմեռային մարզական խաղեր
Սահնակ, դահուկ, հեծանիվ, ինքնագլոր
Հունվարի10-14
Միջավայրի խնամք
Ինքնագլորների երթ, ռոդարիական հնարքներով
Սովորող-սովորեցնող նախագիծ
Հարթակում շրջանավարտ ծնողն է՝ Մերի Հովսեփյանը
Հեքիաթասաց մայրիկը,տատիկը, հայրիկը
Ազգային խաղեր՝ Հոլ (ֆռռիկ )
Հունվարի 17-21
Դիջիթեք 2022
Լեգոների աշխարհում
2-4 տարեկանները լեգոներով կառուցում են իրենց սիրած վայրերը:
Լեգոներով կառուցում են մեքենա, տուն, գնացք, ինչ ուզում են:
Ինքնագլորներով երթ, դեպի Ագարակ, կենդանիների խնամք;
Ձմեռային բակային խաղեր (ձնագնդի, սահնակ):
Ձյան մեջ, ոտնահետքերի և թաթիկների նկարչություն:
Հունվարի 24-28
- Ամսվա ազգային երգեր
- Այլի հո
- Գնացեք տեսեք
- Հե՜յ ջան, ղափամա,
- Տիտոխիկ
- Եկեք ծեծենք
Ամսվա հեքիաթ՝
Հ. Թումանյան՝ «Պոչատ աղվեսը»
Ամսվա ոտանավոր՝
Հ. Թումանյան՝ «Ամպն ու սարը»
Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ
Ծափխաղեր,Խնոցին հա հարեմ,
Ձեռնախաղ, «Ժնջիլ, ժնջիլ»
Հունվարի 29-30
Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Խոհանոցային գործունեություն՝ դդումով մուրաբա, թխվածքաբլիթ
Խոշորացույցով դիտարկում ենք դդմի սերմը:
Զրույց դդմի օգտակարության և բուժիչ հատկությունների մասին։