Posted in Ծեսեր

Ամանորյա հեքիաթ

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ. ի՞նչ է սա։ Դե իհարկե ամանորյա ծես է կրթահամալիրում։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է,  սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր  սպասում էին իրենց նվերներին։