Posted in Աշխատանքային նախագծեր

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021-2022

Գարնանային պարտեզ

Ապրիլ 2022

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:
  • Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին,: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ստուգել, ախտահանել։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում։ Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=
  • ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշխատանքային գործունեություն
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
  • Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:
  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 29` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Ապրիլի 10` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Ապրիլի 16` Սուրբ Հարության տոն

Ապրիլ ամսվա դաստիարակների սեմինարներ

  • Ապրիլի-1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ. պարուսուցման ակումբ (Լաերտ Գրիգորյան)
  • Ապրիլի- 7, 14, 21, 28-ի պահրապմունքներ. հեծանվավարություն (Հրայր Հովհաննիսյան)

Գարնանային պարտեզի նախագծեր

  • «Ես իմ ծառն ունեմ պարտեզում»նախագիծ.
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար»  նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • Բնագիտական փորձեր
  • «Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…)
  • «Ես» նախագիծ
  • «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես:
  • «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • Ընտանեկան նախագծեր
    •  «Քաղաքային թափառումեր»։
    • «Սեբաստացի ծնողների պատումները»։
    • «Մարզական ընտանիք»։
    • «Հեքիաթասաց հայրիկ, մայրիկ, տատիկ-պապիկ»։
    • «Ծնողի օրագիր»։
    • «Համեղ ծիսական խոհանոց»։
    • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։
    • «Ձոն մայրիկի» առցանց ցուցահանդես- ֆլեշմոբ։
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ»,  «Օր պար», Զատկական երգերի փաթեթ
  • Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
  • Աղայանական շարք`…Ծիտը և բազեն, Սագ, Կատու, Հավիկ
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական  խաղիկներ
  • Ազգային խաղիկներ
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • Շաբաթվա գործունեություն՝
  • 04.04-08.04
  • Ածիկացան
  • Ձու դատարկոցի,ձու փչոցի
  • Զատկածառի պատրաստում
  • Երաժշտական պարապմունք
  • Ինքնագլորներով երթ
  • Նվեր մայրիկին(բատիկա շարֆեր)
  • Ռոդարիական մարզական խաղեր։
  • 11.04-15.04
  • Հուշիկ, հուշիկ երկուշաբթի- Միջավայրի խնամք։
  • Ավագ երեքշաբթի՝ քար քաշի- Խնոցու օր։
  • Չիկ չորեքշաբթի՝ խաղ չիկ-չիկ։
  • Ավագ հինգշաբթի՝ «Ծառի գովք»։
  • Ավագ ուրբաթ՝ Ակլատիզի յոթ փետուրներ։
  • Ակլատի՜զ, բռնե բիբի՜զ
  • Եկար մեզ հյուր
  • Կախվար երդիս։
  • Խոհանոցային գործունեություն՝ պատրաստում ենք զատկական ուտեստներ։
  • 18.04-22.04
  • Զատկի ծեսը նախակրթարանում
  • Զատիկը ընտանիքում
  • Ձվախաղեր
  • Ռոդարիական մարզական խաղեր
  • Այց ագարակ
  • Մարզական պարապմունք
  • Բնագիտական փորձ՝ «Ծիածան»
  • 25.04-29.04
  • Ծառատունկ-վարդատունկ
  • Ղ.Աղայան՝«Ծիտն ու բազեն» խաղ-բեմադրություն
  • Բակային ազգային խաղեր
  • Միջավայրի խնամք
  • Երաժշտական պարապմունք
  • Ինքնագլորներով երթ

Թողնել մեկնաբանություն