Posted in Մարզական խաղեր

Մարզատոն.պարտեզիկներ և ծնողներ

Շաբաթն ամփոփեցինք մարզական խաղերով։ Վաղ առավոտյան Արևմտյան դպրոց-պարտեզի բակը լցվեց սաների և ծնողների ուրախ երգ ու պարով։ Մարզատոնը սկսված է։ Մեծերով ու փոքրերով հավեսով և սիրով սկսեցինք ինքնագլոր և հեծանիվ վարելը։ Այնուհետև մարզադահլիճում ընկեր Մադլենի օգնությամբ իրականացրեցինք գլուխկոնծիների շքերթ և մի շարք մարզական խաղեր խաղացինք։

Թողնել մեկնաբանություն