Posted in Ուսումնական նյութեր

Ջա՜ն,ամառ է…

Ամառը հիանալի ժամանակ է լողալու, մարզվելու, կոփվելու, ուրախ և հետաքրքրաշարժ առօրյա ունենալու համար։ Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է։ Օրը ավելի հետաքրքիր դարձնելու համար սաների հետ պատրաստեցինք իրենց ամենասիրելի ուտեստը՝ պիցցա։ Նրանք պիցցա շատ են սիրում և անհամբեր սպասում էին, որ համտեսեն։ Երեք խմբով հավաքվեցինք այգում, երգեցինք, փուչիկներ թռցրեցինք, շնորհավորեցինք հունիսի մեկը: Հետո գնացինք լողալու։ Այնուհետև համտեսեցին քաղցրահամ պաղպաղակը և անուշաբույր պիցցան։ Քաղցր և հավես օր ունեցանք։

Թողնել մեկնաբանություն