Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ՝ 29.05-02.06

29.05 Երկուշաբթի

Նախաճաշ

  • միրգ, ձու, կարագ, պանիր, թեյ, լավաշ

Ճաշ

  • շոգեխաշած հավի կրծքամիս, հազարի տերևներ, մածուն, վերմիշելով փլավ, հաց

Ետճաշիկ

  • պանիր, սպաս, հաց, թխվածքաբլիթ

Շարունակել կարդալ “Ճաշացանկ՝ 29.05-02.06”

Posted in Աշխատանքային նախագծեր

Հունիս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Հակաբացիլ Կոմիտաս(նախագիծ)

Լողափի կազմակերպման և շահագործման կարգը

Ջրային, լողափնյա խաղեր

Նախակրթարանի օրացույց. հունիս

Շարունակել կարդալ “Հունիս ամսվա աշխատանքային նախագիծ”

Posted in Աշխատանքային նախագծեր

Հակաբացիլ Կոմիտաս + Փրփուրե ուրախություն (նախագիծ)

Նախագծի անվանումը` Հակաբացիլ Կոմիտաս, Փրփուրե ուրախություն

Օրը` հունիսի 1

Ժամը` 9:30-12:00

Վայրը ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Արևմտյան դպրոց-պարտեզ` ամառային լողափ։

Շարունակել կարդալ “Հակաբացիլ Կոմիտաս + Փրփուրե ուրախություն (նախագիծ)”

Posted in Աշխատանքային նախագծեր

Լողափի կազմակերպման և շահագործման կարգը

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:

Շարունակել կարդալ “Լողափի կազմակերպման և շահագործման կարգը”

Posted in Ծեսերի փաթեթ

Համբարձման ծես

Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ, հյուսեցինք ծաղկեպսակ, պատրաստեցինք Արուս տիկնիկը։ Կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և մոտակա ցայտաղբյուրից կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով գովերգեցին մեկը մյուսին և իրականացրեցինք Համբարձման ծեսը։

Posted in Հաշվետվություն

Մայիս ամսվա ամփոփում

Մեկնարկվեց հեղինակային կրթական ծրագրի Մայիսյան 18-րդ հավաքը։

Մայիս ամիսը սկսեցինք ուրախ, հետաքրքիր և հագեցած ։ Այս ամիս սաների հետ կրկին իրականացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր։

Վարդատունկ

Այսօր Արևմտյան դպրոց-պարտեզի բակում ծնողների օգնությամբ վարդի թփեր տնկեցինք։ Խոստացանք խնամել, ջրել, իսկ նախագիծը դարձնել շարունակական, ավելացնել ու էլ ավելի գեղեցկացնել դպրոցի կանաչապատ տարածքը։

Հարթակում խոհարար մայրիկն է

Այսօր մեր հյուրն էր սաներին ծանոթ ու արդեն սիրելի դարձած Աստղիկի մայրիկը` ընկեր Արմինեն։ Համով-հոտով զրույցով պատրաստեցինք համեղ և օգտակար կոկտեյլ։ Սաները Աստղիկի մայրիկի օգնությամբ խանութից գնումներ կատարեցին։ Իսկ հետո ընկեր Արմինեի օգնությամբ պատրաստեցին ելակով, բանանով, կիվիով կոկտեյլ և համտեսեցին։ Ընկեր Արմինեի հետ զրուցում էին, բլբլում ու ընտրում, թե ինչ կոկտեյլ են խմելու։

Ծնողները մեծ սիրով ու պատրաստակամությամբ են մասնակցում ցանկացած նախագծի։

Շարունակել կարդալ “Մայիս ամսվա ամփոփում”

Posted in Մարզական խաղեր

Օղակախաղ

Ամեն առավոտ այսպիսի մարզումների շնորհիվ մեր օրը լինում է ակտիվ, էներգիայով լեցուն և ուրախ։Այսպիսի խաղերի օգնությամբ սաների մոտ զարգանում է արագաշարժությունը և արագ կողմնորոշվելու ունակությունները։