Month: Ապրիլի 2023
Ազգային խաղերն ու խոհանոցը նախակրթարանում
«Մարդկային կյանքի աչքի զարնող երևույթներից մեկն էլ պարն է: Պարն արտահայտում է յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքերն ու քաղաքակրթության աստիճանը. որովհետև թեպետ մարդ պարում է ազատ կամքով, բայց մարմնի տեսակ-տեսակ շարժումներն ակամա մատնում են ներքինը»: Կոմիտաս
Կրթության գլխավոր նպատակներից մեկն էլ ազգային մշակույթի փոխանցումն է նոր սերնդին: Կրթահամալիրը միշտ էլ աչքի է ընկնել ազգային ծեսերի, խաղերի, երգերի, պարերի պահպանմամբ ու տարածմամբ։ Մեր կողմից իրականացվող կրթական ծրագրերի հիմնական նպատակը ազգային ծեսերի ու ավանդույթների տարածումն է, սաների միջոցով նրանց ընտանիքների ինտեգրումը։
Շարունակել կարդալ “Ազգային խաղերն ու խոհանոցը նախակրթարանում”
Պատմություն նապաստակի մասին
Հոգեբան Արևիկ Բաբայանի աուդիո հեքիաթների նախագծի արդյունքում ստեղծված աուդիո-հեքիաթներն ենք ունկնդրել սաների հետ։ Նրանք մեծ ոգևորությամբ լսեցին և միասին քննարկեցինք հեքիաթը։
Շնորհակալ եմ ընկեր Արևիկին համագործակցության համար։
Ճաշացանկ՝ 25.04-28.04
25.04.2023
Նախաճաշ՝ միրգ ձվածեղ թեյ պանիր, հաց
Ճաշ՝ հավով բրնձով ապուր պանիր հաց
Հետճաշիկ՝ վերմիշելով փլավ հաց թխվածքաբլիթ, մածուն
Աղայանական խառնաշփոթ
Պարտեզի խնամված բակում խաղացինք և բեմադրեցինք Ղ.Աղայանի` «Լուսին»,«Ծիտն ու բազեն» բսնաստեղծությունները։
Մայիս ամսվա աշխատանքային նախագիծ
Նախակրթարանի օրացույց. մայիս
- Մայիսի ՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
- Մայիսի ` Համբարձման ծես․ համբարձման խաղեր
- Մայիսի 25-հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»
- Մայիսի 27, 28՝ Հանրապետության օրեր. մեր տոնը բարձունքին
Բնագիտական փորձեր (նախագիծ)
Օրը` մայիսի 8
Ժամը` 11։00֊12։00
Վայրը ՝ Արևմտյան դպրոց- պարտեզի նախակրթարան
Մասնակիցները՝ դաստիարակներ, սաներ, ծնողներ` Շողիկ Սահակյան
Ապրիլ ամսվա ամփոփում
Օղակախաղ
Ուրախ մարմնամարզություն։ Ֆիզիկական զարգացում, ուշադրության կենտրոնացում, մեջ, դուրս, առաջ, հետ։
Սրամիտ Վահանը
-Վահանը առավոտյան ոգևորված եկավ պարտեզ։ Նա ինքնաթիռ շատ է սիրում, լեգոներով ինքնաթիռ էր հավաքել և բերել էր,որ ինձ ցույց ա։ Ընկեր Արև էս ինքնաթիռով ես ու դու գնալու ենք պլյաժ, ծովի վրա իջնեք։ Ես ընդունեցի Վահանի ատաջարկը։ Մենք սպասում ենք մեր ուրախ ճամփորդությանը։