Posted in Աշխատանքային նախագծեր

Ազգագրության փառատոն

2-5 տարեկանների «Ազգագրության փառատոն» ստուգատես․

Մասնակիցներ՝ նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ։ 
Վայրը՝  Արևմտյան դպրոց- պարտեզ, ընտանեկան պարտեզ

Հունվարի 8-27

Սկիզբը՝ 11:00

Ազգագրության փառատոն նախակրթարանում

Սաների, դաստիարակների և ծնողական համայնքի, անհատական, խմբային, համագործացային նախագծերի ստուգատես:

նպատակը՝ ազգային մշակույթի ներկայացում, յուրացում, հեղինակային մանկավարժական փորձի տարածում: Ազգային, բակային  խաղերի, ճվիկներ, երգերի և պարերի փոխանցում:

Խնդիրը՝

  • ազգային, բակային խաղերի, ծիսական երգերի, խաղերգերի ընտրություն,
  • ծիսական խաղերի ուսուցում,
  • ազգային պարային երաժշտության ուղեկցությամբ կատակ խաղ-պարերի կատարում

Ուղղությունները՝

  • ազգային տոներ, ծեսեր
  • ազգային երգ, պար
  • ազգային խաղեր
  • ազգային խոհանոց
  • տարածաշրջանային բարբառներ (ռադիոներ. ընտանեկան պարտեզ)
  • տարածաշրջան, գյուղ, քաղաք, փողոց, բակ և այլն (ընտանեկան պարտեզ)
  • բարեմաղթանքներ, օրհնանքեր, անեծքներ, հանելուկներ, անեկդոտ, առածներ, ասացվածքներ (ռադիոներ. ծնողական ակումբ)

Ազգային, բակային խաղեր,երգեր, խոհանոց

Ամփոփումը՝ տե՛ս այստեղ

Թողնել մեկնաբանություն