Posted in Մայիսյան հավաք, Աշխատանքային նախագծեր

Մայիսյան ստեղծարար 19-րդ հավաքի նախագծեր

Մայիսյան 19-րդ հավաքի ուղեցույց

Մայիսի 1-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

Մասնակիցները՝ մանկավարժական աշխատողներ, սաներ, ծնողներ։

Տևողությունը՝ մայիսի 1-24-ը

Աշխատանքային նախագծեր՝

Հեծանվավարություն ծնողական համայնքի հետ

Կրթահամալիրի դռները միշտ բաց են ծնողների առջև, համագործակցությունը ծնունդ է տալիս հետաքրքիր նախագծերի, սաները ոգևորվում են՝ տեսնելով, թե ինչպես են իրենց մայրիկները դառնում առօրյայի մասնակիցը: Նման նախագծերը հնարավորություն են տալիս նաև ծնողներին՝ կտրվելով առօրյա հոգսերից և դառնալով փոքրիկ սեբաստացիներ իրենց ներդրումն ունենալ կրթահամալիրի կարևոր գործում՝ կրթելու, սովորելու, սովորեցնելու…

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Այսպիսի նախագծերը հնարավորություն են տալիս, որպեսզի  ծանոթանանք սաների ընտանեկան, ավանդական խոհանոցին։

Ձիավարություն

Սաները շատ են սիրում Ագարակ գնալ, կերակրել կենդանիներին, խնամել, շրջապատը մաքրել և իհարկե, ձիավարել: Ձիավարության մասին սաները պատմում են տանը, շրջապատում, բոլորը զարմանում են, որովհետև նման հնարավորություն տվել է միայն կրթահամալիրը: Իսկ ծնողներին մնում է օգտվել այդ հնարավորությունից և մասնակցել։

Հեքիաթաթերապիա

Հեքիաթասաց մայրիկը կկարդա Ջ. Ռոդարի «Թափթփված Ջիովանին»։ Այնուհետև կքննարկենք հեքիաթը և կթխենք մարդուկ   թխվածքաբլիթներ։

Համբարձման ծես

Ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին: Ծեսից առաջ կիրականացնենք նախապատրաստական աշխատանքներ: Նախապես կպատրաստենք ազգային քաղցրահամ ուտեստներ։ Կպատրաստենք Վիճակի տիկնիկը և տարբեր ծաղիկներով կհյուսենք պսակներ։

Թողնել մեկնաբանություն