Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

265807517_670362781045060_8733490734441375380_n

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Տարվա ամենահավես, ամենահետաքրքիր և սպասված շրջանը «Ձմեռային պարտեզն» է։ Ամանորը բոլորիս ամենասիրելի ու սպասված տոնն է։ Սաներն անհամբեր սպասում են Ձմեռ պապիկին։ Երգ ու պարով, հեքիաթ հորինելով` զարդարեցինք խմբասենյակը։ Արտասովոր տոնածառն էլ տոնական տրամադրություն է ապահովում։

Տոնական օրացույց

Սաների հետ զրուցեցինք Ամանորի մասին։ Նրանք շատ ուրախացան, քանի որ դա շատ սպասված տոն է։ Ամանորը սաների մոտ ասոցացվում է ձմեռպապիկի նվերներով, այդ իսկ պատճառով էլ պատրաստեցինք  «Ամանորյա օրացույց»։Ամեն օր  թիվ — թերթիկը  պոկելով կմոտենա մեր շատ սիրելի տոնը։

Ատամհատիկի ծես

Ատամհատիկի ծեսն սկսվեց Սուրբ Երրորդություն եկեղեցում։ Ներկա էին դաստիրակներ, ծնողներ, ֆիզ.արձակուրդում գտնվող մայրիկներն իրենց փոքրիկների հետ։ Ծեսը շարունակվեց նախակրթարանի խմբերում։ Այսօր իրականացրեցինք մեր խմբի սան Դավիթի ատամհատիկի ծեսը։ Ազգային երգ ու պարով, օրհնանքներով, գովքով ու բարեմաղթանքներով շնորհավորեցինք Դավիթին, իսկ վերջում համեղ ուտեստներով հյուրասիրություն կազմակերպեցինք։

Ինքնագլորներով երթ

Ամեն երկուշաբթի և չորեքշաբթի Արևմտյան դպրոց-պարտեզի միջանցքում 2-4 տարեկաններն ինքնագլոր են վարում։ Այսօր սաները մասնակցեցին ամենահետաքրքիր, ամենաուրախ մարզատոնին: 

Ո՞վ է ամենաարագը

Ուշադրության կենտրոնացման, զարգացման նպատակով սաների հետ հաճախ խաղում ենք տարբեր խաղեր, որոնց ընթացքում սաները չեն հոգնում, չեն ձանձրանում և միևնույն ժամանակ սովորում են։ Այսօրվա խաղը նմանատիպ խաղերից է, որի իրականացման արդյունքում սաները պետք լինեին շատ ուշադիր, զգույշ, ինչպես նաև արագ պետք է կատարեին հրահանգը, որ առաջինն ավարտեին առաջադրանքը։ Դե տեսնենք` ով է ամենաարագը։

Ձմեռ պապ ջան

Ատամ, ատամ

Ինքնագլորների երթ

Ագարակում

Ձմեռ պապի համար զբոսնելով երգում և արտասանում էինք, որ նա լսի և շուտ գա պարտեզ: Ձմեռային հեքիաթային զբոսանքը և զրույցը շարունակվեց Ագարակում։

Մարզական օր

Խմբասենյակում իրականացրեցինք մարզական խաղեր, ինքնագլորներով երթ և գլուխկոնծիների շքերթ։

Աշխատել ենք զույգով՝

Դաստիարակներ՝ Արևիկ Ուզունյան և Աննա Հայրոյան։

Մարզական — Արև Ուզունյան

Պարի սեմինար — Աննա Հայրոյան

Թողնել մեկնաբանություն