Posted in Ծեսեր

Համբարձման ծես

Սաների հետ նախապես հավաքեցինք գույնզգույն ծաղիկներ , հյուսեցինք ծաղկաշղթա, պատրաստեցինք ծիսական Արուսի տիկնիկը։ Այնուհետև կուժի մեջ լցրեցինք յոթ տարբեր չափի քարեր, յոթ գույնի ծաղիկներ և մոտակա ցայտաղբյուրից կուժի մեջ լցրեցինք յոթ բուռ ջուր։ Այնուհետև սաները երգելով գովերգեցին մեկը մյուսին։

Posted in Ծեսեր

Զատկեզատիկ է, նավակատիկ է, չամչեհատիկ է

Այսօր Արևմուտքի նախակրթարանում տոնախմբություն էր։ Սաները ուրախ և ոգևորված երգեցին, պարեցին,արտասանեցին։ Իսկ վերջում խաղացինք ձվախաղեր և հյուրասիրություն կազմակերպեցինք։ Ուրախ և քաղցր օր էր։

Posted in Ծեսեր

Ծառի գովք

Այսօր Արևմուտքի նախակրթարանում կարկաչաներով, զատկական ասիկներով, երգ ու պարով նշեցինք Ծառզարդարը:

Զատկական օրացույցի Ավագ հինգշաբթի օրը այգեպանները կացինը են վերցրել, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածել և վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:

Այսօր գովեցինք ծառին, ծաղկին, խոտին, հողին, բնությանը և արևին։

Posted in Ծեսեր

Տյառնընդառաջի և Բարեկենդանի ծեսը Արևմուտքում

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, դաստիարակներով և սաներով լեփ-լեցուն բակ։ Սաների հետ գնացինք բակ խարույկ վառեցինք։ Այնուհետև  խարույկի  շուրջը մեծ շրջան կազմեցինք, երգեցինք և պարեցինք։ Իսկ վերջում ցատկեցինք խարույկի վրայով։ Տոնը ավարտվեց ծիսական խոհանոցի հյուրասիրությամբ:

Posted in Ծեսեր

Հե՛յ ջան, ղափամա

Սաների ամենասիրելի աշխատանքներից մեկը խոհանոցային գործունեությունն է։ Ամեն տոնից առաջ պատմում ենք խորհուրդը, զրուցում նշանակության մասին։ Այսօր էլ Արևմուտքի նախակրթարանում «Ղափամայի» ծեսն էր։ Սաները մանր կտրատեցին չիրն ու ընկույզը: Ընթացքում համտեսում էին, կարծիքներ արտահայտում` թթու է, քաղցր է և այլն: Իսկ հետո դդումը մաքրեցինք կորիզներից, մեղրը քսեցինք դդմի պատերին, լցրեցինք խաշած բրինձը, ընկույզը, չրերը, դարչինը և կարագը։ Այնուհետև փակեցինք դդմի «բերանը» և դրեցինք ջեռոցը: Աշխատանքը շատ ոգևորեց սաներին։ Նրանց հետաքրքրում էր, թե ջեռոցից հանելուց հետո դդումն ինչ տեսք, համ ու հոտ կունենա։

Համեցեք մեր խոհանոց և համոզվեք, թե ինչ համեղ ազգային ուտեստներ ենք պատրաստում։

Posted in Ծեսեր

Ամանորյա հեքիաթ

 Ամանորը բոլորիս ամենասիրելի ու սպասված տոնն է։ Սաները անհամբեր սպասում են Ձմեռ պապիկին։ Նրանք մեծ ոգևորությամբ պատմեցին, թե ինչ են ուզում, որ Ձմեռ պապը բերի։ Ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ. ի՞նչ է սա։ Դե իհարկե ամանորյա ծես է կրթահամալիրում։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է,  սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր  սպասում էին իրենց նվերներին։

Posted in Ծեսեր

Ատամհատիկի ծես

Այսօր իրականացրեցինք Եղիշեի ատամհատիկի ծեսը։ Ազգային երգ ու պարով, օրհնանքներով, գովքով ու բարեմաղթանքներով շնորհավորեցինք Եղիշեին` մաղթելով առողջ ատամիկներ։ Վերջում համեղ ուտեստներով հյուրասիրություն կազմակերպեցինք։

Posted in Ծեսեր

Հարիսայի ծես

Շաբաթն ամփոփեցինք հարիսայի ծեսով։ Հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մասկացեցինք ժամերգությանը: Այնուհետև եկեղեցու բակում երգեցինք-պարեցինք և քայլքով գնացինք դպրոց-պարեզներ: Արևմտյան դպրոց-պարտեզում էլ համտեսեցինք հարիսան, մեր պատրաստած թթուն: 

Posted in Ծեսեր

Թթուդրիկ

Այսօր  իրականացրեցինք թթուդրիկի ծեսը։ Նախապես սաների հետ զրուցեցինք բանջարեղենի օգտակար հատկությունների մասին։ Այնուհետև լվացինք և մաքրեցինք։ Ուրախ երգով, սոխ ու սխտոր ծեծելով` բանջարեղենը տեղավորեցինք տարայի մեջ։ Շուտով մեր թթուն պատրաստ կլինի և կհամտեսենք։

Posted in Ծեսեր

Խաղողածես

Առավոտյան խումբը լցվեց մի մեծ զամբյուղ խաղողով։ Խոսեցինք օգտակար հատկությունների մասին և ի՞նչ կարող ենք պատրաստել դրանից։ Վերցնելով խաղողները` դուրս եկանք բակ, երգեցինք, ոտքերով ճզմեցինք, լցրեցինք փոքր տակառների մեջ, որ գինի դառնա, որն էլ հարիսայի ծեսին կհյուրասիրենք ծնողներին։ Հավես և քաղցր օր էր։