Posted in Ազգային խաղ

Ազգային խաղ

Ազգային խաղերը մեզ են հասել սերնդեսերունդ, և մենք էլ է՛լ ավելի պատասխանատվությամբ ենք փոխանցում նման խաղերը մեզնից փոքրերին:

Էրգյան Հովհաննես

_Էրգյան Հովհաննե՜ս 

_Համե Բաթանես,
_Նանը փլավը եփելա՞ _Եփելա,եփելա,պուտուկներն էլ լցրելա,
_Ինձ մի պուտուկ կտա՞ս 

_Շանը կտամ,չոբանին կտամ,քեզ մի դատարկ պուտուկ էլ չեմ տա։

_Բա ինչո՞վ գանք,որ տաս, _Զուռնա,դհոլով:
(Գնում են նվագելով)

_Էրգյան Հովհաննե՜ս 

_Համե Բաթանես,
Նանը գաթան թխելա՞ _Թխելա,շատ,աստղերի չափ շատ,
_Բա ինչա՞ արել, 

_Պահա տվել ինձ ու ասել,որ ուզեն չտամ,
_ Բա ինչո՞վ գանք,որ տաս,
_Երգելով արի,երգելով (Ինչ-որ երգ…) _Էրգյան Հովհաննես
_Համե Բաթանես 

_Նանը լավաշը թխելա
_Թխելա,թոնիրը վառելա,ցախն էլ պրծելա, 

_Դե արի գնանք ցախի,
_Կացին չունեմ, 

_Կացին կտամ,
_Չվան չունեմ,

Չվան էլ կտամ,
_Է՜չվանը կարճ է,

_Դե որ կարճ է քաշենք թող երգրնա։
(Սկսում են քաշել միչև բաց թողնելը)

Թողնել մեկնաբանություն