Posted in Ազգային խաղ

Պահմտոցի

Պահմտոցի խաղը խաղում են հետևյալ կերպ. խաղացողներից մեկը աչքերը փակում է որևէ մի տեղ (սովորաբար պատի կամ ծառի մոտ), ապա սկսում է հաշվել 1-ից-10-ը։ Փակողը հաշվելն ավարտելուց հետո սկսում է որոնել թաքնված խաղացողներին, իսկ այդ ընթացքում թաքնվող խաղացողները հարմար պահ են գտնում և վազելով մոտենում այն տեղը, որտեղ որոնող խաղացողը ի սկզբանե փակել էր աչքերը, և ասում նախապես պայմանավորված արտահայտությունը։ Սակայն կարող է որոնող խաղացողն ավելի արագ տեղ հասնել և նույն արտահայտությունը կատարել, այդպես մինչև վերջին խաղացողը։

Posted in Ազգային խաղ

Ուժախաղեր

Մանկական խաղերը ոչ միայն սաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց կրթելու միջոց է։ Խաղերը դեռ մանկուց ազդում են սաների ոչ միայն ֆիզիկական կարողությունների, զարգացման և կոփման վրա, այլ նաև օգնում են նրանց մեջ զարգացնել հնարամտության և մրցակցության գաղափարը։

Posted in Ձմեռային պարտեզ, Ազգային խաղ

Ազգագրության փառատոն (փաթեթ)

«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակներում սաների հետ իրականացրեցինք մի շարք ազգային խաղեր։ 

Մանկական խաղերը ոչ միայն սաներին զբաղեցնելու, այլ նաև նրանց կրթելու լավագույն միջոց են։ Խաղերը դեռ մանկուց նպաստում են սաների ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր զարգացմանը, ձևավորում են հնարամտություն ու մրցակցային կարողություններ։

Խաղերն իրարից շատ տարբեր են, իրենց բովանդակությամբ հետաքրքրություն և ոգևորություն են առաջացնում։ Այդ է պատճառը, որ խաղերին ցանկանում են մասնակցել բոլորը։ Այսպիսին է սեբաստացի սաների ուրախ մանկությունը։

 Քանի որ ինքս մեծացել եմ գյուղում ու խաղացել բազմաթիվ խաղեր, այժմ օգտվում եմ ընձեռված հնարավորությունից և  ուրախությամբ փոխանցում փորձս, իրականացնում եմ բազմաթիվ հետաքրքիր խաղեր իմ փոքրիկ ու ճարպիկ սաների հետ:

Շարունակել կարդալ “Ազգագրության փառատոն (փաթեթ)”

Posted in Ազգային խաղ

Կարմիր կոճակ

Խաղը սկսելուց առաջ, սաներին նախապես ծանոթացրի խաղի կանոններին։ Այնուհետև միասին սովորեցինք խաղը ու մեծ ոգևորությամբ խաղացինք: Նման խաղերը սաների մոտ ձևավորում և զարգացնում են նաև համագործակցային կարողություններ:

Posted in Ազգային խաղ

Ճիշտ նշանակետին

«Ձմեռային ազգագրական փառատոնի» շրջանակներում սաների հետ իրականացրեցինք ընկուզախաղեր։ Այսպիսի խաղերի միջոցով զարգանում է արագաշարժությունը, ճկունությունը և հավասարակշռությունը։ Նաև զարգանում է մտքի ճկունությունը. իրենք են սկսում առաջարկել, հորինել նոր խաղերի տեսակներ:

Posted in Սեմինարներ, Ազգային խաղ

Ձիավարություն

Շաբաթ օրը վաղ առավոտյան ագարակը լցվեց սաների և ծնողների ուրախ երգ ու պարով, ազգային խաղերով։ Ագարակի կենդանիներին սիրով այցելում են ոչ միայն սաները այլ նաև ծնողները: Նրանք նույնպես մասնակցում են ձիավարությանը և կենդանիների խնամքին։

Posted in Ազգային խաղ

Ազգային խաղեր

Խաղը գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ազգայինը ամրապնդելու: Խաղերն իրարից շատ տարբեր են, իրենց բովանդակությամբ հետաքրքրություն և ոգևորություն են առաջացնում։ Այդ է պատճառը, որ խաղերին ցանկանում են մասնակցել բոլորը։ Քանի որ ինքս մեծացել եմ գյուղում ու խաղացել բազմաթիվ խաղեր, հիմա շատ լավ առիթ է, որ այդ ամենը իրականացնեմ իմ սիրելի սաների հետ: Այսպիսին է սեբաստացի սաների ուրախ մանկությունը։

Posted in Ազգային խաղ

Ուժախաղ

Խաղը գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ազգայինը ամրապնդելու: Քանի որ ինքս մեծացել եմ գյուղում ու խաղացել բազմաթիվ խաղեր, հիմա շատ լավ առիթ է այդ ամենը իրականացնել իմ ճարպիկ սաների հետ: