Posted in Ուսումնական նյութեր

Տոնական խառնաշփոթ

Նոր ուսումնական տարին այս տարի կրկին սկսեցինք նոր խաղալիքներով։ Սաները իրենց հետ բերել էին տարբեր զարգացնող խաղալիքներ, լեգոներ, կուբիկներ և գունավոր գնդակներ։ Խմբասենյակը լցվել էր գույներով և սաների ուրախ ճիչերով։ Նաև բերել էին գունավոր փուչիկներ։ Ինչ ուսումնական տարի առանց նոր սեբաստացիների։Նրանք ուրախ,ոգևորված,զարմացած հայացքով նայում էին իրենց ավագ ընկերներին։

Նախաճաշից հետո երգեցինք, պարեցինք, արտասանեցինք և փուչիկները բաց թողեցինք դեպի երկինք։