Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ՝ 01.09-09.09

01.09

Նախաճաշ` միրգ, ձու, կարագ, պանիր, կոմպոտ, հաց

Ճաշ` աղցան, մակարոնով փլավ, շոգեխաշած հավի կրծքամիս, հաց, մածուն

Ետճաշիկ` պանիր, սպաս, հաց, վարունգ

Շարունակել կարդալ “Ճաշացանկ՝ 01.09-09.09”

Posted in Ամառային լողափ

Լողափնյա հրճվանք

Այսօր մեզ հույր էր եկել Աստղիկի հայրիկը՝ տիար Բլեյանը։ Սաներն անհամբերությամբ սպասում էին, թե երբ են ջրոցի խաղալու։ Աստղիկի հայրիկը մի լա՜վ ջրեց բոլորին։ Խմբի սաներից մեկը՝ Արենը, ճարպկորեն հասցրեց ջրել տիար Բլեյանին։

Աստղիկը շատ էր ուզում հեծանիվ վարել։ Դե հայրիկն էլ մեծ սիրով ցանկությունը կատարեց՝ միասին գնացին հեծանվավարության, որից հետո Աստղիկը գոհ վերադարձավ լողափ։

301104418_757919892163909_373666118650662516_n

Հավե՜ս և աշխույժ ամառային մի օր` հագեցած հետաքրքրություններով։ Եվ այսպես սաները մի կողմում լողում էին լողավազանում, իսկ մյուս կողմում խաղում էին ավազներով և լողափի քարերով։ Լողավազանը միշտ լիքն է ուրախության ճիչերով։ Սաներն արդեն մեծացել են, իսկական լողորդներ են և լողում են մեծ լողավազանում։

Posted in Աշխատանքային նախագծեր

Կոմիտասյան օրեր (նախագիծ)

Նախագիծ` Կոմիտասյան օրեր

Ժամանակահատված`  սեպտեմբերի 12-30`

Վայրը` Արևմտյան դպրոց ֊պարտեզի այգում

Մասնակիցներ՝ Նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակններ

Շարունակել կարդալ “Կոմիտասյան օրեր (նախագիծ)”

Posted in Ուսումնական նյութեր

Գունավոր գլաքարեր

Սաների ամենասիրելի գործունեություններից է այլընտրանքային նկարչությունը, որի ընթացքում զարգանում է ստեղծագործական միտքը, երևակայությունը, տրամաբանությունը։ Սովորում են գույները, գույները համադրելով` ստանում նոր գույներ, բացահայտում ու զարգացնում են նկարչական մտածողությունը։

Posted in Հաշվետվություն

Օգոստոս ամսվա ամփոփում

Օգոստոս ամիսը սկսեցինք ուրախ, հետաքրքիր և հագեցած ։ Այս ամիս սաների հետ կրկին իրականացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր։ Իրականացրել ենք «Մեղրածեսը» և «Խաղողօրհներքի ծեսը»։

Խաղողօրհներք

Ագարակում էին սաները, ծնողական համայնքը, հյուրերը։ Միասին երգեցինք Անդաստանը` նշելով համապատասխան կողմը։ Խաղողի ողկույզները փայլում էին արևի տակ։ Մենք էլ նայելով խաղողներին` սկսեցինք գովել ու երգել։ Պարով, ազգային խաղիկներով և խաղողահավաքով լցրեցինք մեր կողովները և քայլեցինք դեպի եկեղեցի։ Օրհնեցինք մեր խաղողը, որից հետո սկսվեց քաղցրահամ խաղողի իսկական համտեսումը։

Շարունակել կարդալ “Օգոստոս ամսվա ամփոփում”

Posted in Աշխատանքային նախագծեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Սեպտեմբեր 2022

Աշնան գալուստ, ուրախ Սեպտեմբերի մեկ՝ ժպտացող, բայց միևնույն ժամանակ անհանգիստ ծնողներն իրենց երեխաների ձեռքը բռնած խումբ են մտնում.

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ”