Posted in Աշխատանքային նախագծեր

4 ամյա սաների վրձնի բաց օրագիր

Նախագիծ`Ծննդյան ծեսը նախակրթաանում

4 ամյա սաների վրձինի բաց օրագրի դիտում:/ Անհատական ցուցահանդես/

Օրը՝ Նոյեմբերի 21 

Ժամը՝ 11:00-12:00

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզի վերնատուն

Մասնակիցներ՝  2-5 տարեկաններ, ընկերներ, ծնողներ, հյուրեր

 Խնդիրները և նպատակները

Ծննդյան շնորհավորանք

Ծննդյան ծեսին հոբելյարները ներկայացնում են իրենց նկարած նկարները: 

Ծննդյան ծեսի նոր զարգացում, հետաքրքիր լուծումներ` ծննդյան նվեր հոբելյարի ծնողից՝ խմբին:

Ընթացքը՝ Վերնատանը նախապարաստվել ենք Աստղիկի և Էլենի ցուցահանդեսին:Ցուցահանդես:

Տեսանյութերի դիտում, զրույց

Սիրով հրավիրում ենք

Աստղիկ Բլեյան

Ես կարողանում եմ

Ես սիրում եմ նկարել

Էլեն Սահրադյան

Ես կարողանում եմ

Ես սիրում եմ նկարել

Միասնական ծննդյան գովք

Երգեր՝

Ծափիկ,ծափիկ ծիրանի

Արև, արև, ե՛կ, ե՛կ,

Հոպ, թռի — երգով

Աշուն

Խնոցի

Ծափ-խաղեր –ձեռնախաղեր

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով,

Փլավ կեփենք պուտուկներով,

Գդալ չկա, շերեփ չկա,

էլ կուտենք մատիկներով:

Ժողովրդական խաղ

Բութմատն ասաց`գայլն եկավ,

Ցուցամատն ասաց`որտեղի՞ց եկավ,

Միջնամատն ասաց` սարից եկավ,

Մատնեմատն ասաց` եկեք փախչենք,

Ճկույթն ասաց` ճստլիկ եմ, պստլիկ եմ,

Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ Ինչպե՞ս փախչեմ: 

Աթաբեկ Խնկոյան

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ Կարմրապեծիկ,

Իր ոտքերը Երկար ու ձիգ,

Կտրին տալով` Վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով Ինչ հարց տվեց.

Էս ո՛նց է, որ Ես զոռ տալիս,

Էս կտուրը Փուլ չի գալիս

Միասնական պար՝ Թամզարա

Հյուրասիրություն

Թողնել մեկնաբանություն