Posted in Ընտանեկան նախագիծ

Ամանորն ընտանիքում

Ընտանեկան նախագծի շրջանակներում սաները ներկայացնում են իրենց տոնական եռուզեռից մի հատված։

Ներկայացնում է Ավագյան Նարեկը։

Ներկայացնում է Բլեյան Աստղիկը։

Ներկայացնում է Սարգսյան Մարիան։

Posted in Ծեսեր

Փաթ-փաթ, փաթիլներ

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ. ի՞նչ է սա։ Դե իհարկե ամանորյա ծես է կրթահամալիրում։ Ծիսական երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է,  սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր  սպասում էին իրենց նվերներին։

Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Խոհանոցային գործունեություն՝

Տարեգաթա

Այսօր սաների հետ տարեգաթա թխեցինք։Սկզբում խոսեցինք դրա նշանակության մասին․ Հնում մարդիկ Ամանորի նախաշեմին տարեգաթա են թխել, մեջը մետաղադրամ դրել, ում բաժին ընկներ դա նրա համար հաջողության տարի կլիներ։Սաները մեծ ուշադրությամբ հետևում և քննարկում էին։ Անհամբեր սպասում էին պատրաստ լինելուն, որպեսզի համտեսեն անուշահոտ տարեգաթան և տեսնեն, թե ու՞մ է բաժին ընկնում մետաղադրամով կտորը։

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա ամփոփում”

Posted in Խոհանոցային գործունեություն

Տարեգաթա

Այսօր սաների հետ տարեգաթա թխեցինք։Սկզբում խոսեցինք դրա նշանակության մասին․ Հնում մարդիկ Ամանորի նախաշեմին տարեգաթա են թխել, մեջը մետաղադրամ դրել, ում բաժին ընկներ դա նրա համար հաջողության տարի կլիներ։Սաները մեծ ուշադրությամբ հետևում և քննարկում էին։ Անհամբեր սպասում էին պատրաստ լինելուն, որպեսզի համտեսեն անուշահոտ տարեգաթան և տեսնեն, թե ու՞մ է բաժին ընկնում մետաղադրամով կտորը։

Posted in Խոհանոցային գործունեություն

Ասիլ-Վասիլ

Ամանորի Կլոր գաթա կամ Տարեհաց, ինչպես նաև այլ հացիկներ թխում էին գուշակություններ անելու նպատակով։Ամանորին ընդառաջ թխվածք պատրաստեցինք, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Posted in Ուսումնական փաթեթ

Չարխափան

Ամանորին ընդառաջ այսօր ընկույզից պատրաստեցինք չարխափան՝ չարը քշող, վախեցնող,
չքացնող, խափանող: Քանի որ սաներն ընկույզ շատ են սիրում, կեղևը առանձնացրինք միջուկից, միջուկը կերան, իսկ կեղևներից պատրաստեցինք գեղեցիկ չարխափան։ Վերցրեցինք 20 սմ և ավելի երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը դրեցինք ընկույզի կեղևի արանքը և սոսնձեցինք։ Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապեցինք իրար և պատրաստեցինք մեր «Չարխափանը»:

Posted in Աշխատանքային նախագծեր

Ամանորյա ընտանեկան նախագիծ

Ամանորյա հեքիաթի գույները տարածվում են 2-4 տարեկանների ընտանիքները:Ամանորի նախապատրաստում, խինդ ծիծաղ, ժպիտներ, փայլող աչքեր, սեր, միություն:

Շարունակել կարդալ “Ամանորյա ընտանեկան նախագիծ”

Posted in Աշխատանքային նախագծեր

Փաթ-փաթ, փաթիլներ.Ամանորյա տոնական նախագիծ

Նախագծի անվանումը ` Դպրոցը ամանորի բաց արվեստանոց

  • Վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Օրը՝ Դեկտեմբերի 26
  • ժամը՝ 10:30-12:00
  • Մասնակիցներ` 2-5տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակ

Շարունակել կարդալ “Փաթ-փաթ, փաթիլներ.Ամանորյա տոնական նախագիծ”