Posted in Աշխատանքային նախագծեր

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց

Մարտ

  • Նախակրթարանի բակպարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:
  • Ես իմ ծառն ունեմ պարտեզում»
    Ծառատունկ-ծաղկատունկ.Ծառ է տնկում յուրաքանչյուր երեխա: Ծառատունկին մասնակցում են ծնողները, տատիկներն ու պապիկները: Յուրաքանչյուր երեխա ունենում է իր ծառը:
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
  • Օրվա եղանակի դիտարկում. դիտարկում ենք օրվա եղանակը, դրա փոփոխությունները, բլբլում ենք մեր տեսածի մասին:
    Ի՞նչն է փոխվում, երբ եղանակը ցրտից տաք է դառնում:
    Ի՞նչն է տեղի ունենում ծառեր, խոտերի, թռչունների… հետ :
    Մեկ շաբաթ լուսանկարում  ենք օրվա եղանակը և համեմատում ձմռան հետ :
    Ի՞նչ գույն է ձմեռը, Ի՞նչ գույն է գարունը:
    Ինչո՞ւ ձմռանը սերմ չեն ցանում:
    Ինչո՞ւ են սերմը հողի մեջ ցանում…
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել):  Շաբաթը մեկ օր ծնողն է նախաճաշ պատրաստում։
  • Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն  (սերմնացան,ցանում ենք կանաչիներ)
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝  «Գնացեք, տեսեք», «Զարկ բոլճիկ»,  «Օր պար», «Ախ գարուն է»
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարիի հեքիաթների խառնաշփոթ
  • Աղայանական շարք`…Աղայան+ Ռոդարի» ստուգատես  (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում…) Ծիտը և բազեն, Սագ, Կատու,Հավիկ
  • Ոտանավորներ, ասիկներ, ճվիկներ զատկական  խաղիկներ
  • Ազգային խաղիկներ   
  • Ծափխաղեր֊բառխաղեր` օրինակ՝«Ուտելիք,չուտելիք» (երեխաներից մեկն ուտելիքներ է ասում, մյուսները ծափ են տալիս, ընթացքում՝ շփոթեցնելու համար, չուտելիք է ասում։ Ով ծափ տվեց՝ նա պարտվում է)։
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):16:00-15:00— Ազատ գործունեություն հաջորդ օրվա անելիքների քննարկում, տուն ճանապարհել:
  • Գործունեություններն ըստ շաբաթների`
  • 01.03-03.03
  • Ինքնագլորներով երթ
  • Հ. Թումանյան «Մարտ» ոտանավորի խաղ- բեմադրություն:
  • Երաժշտական պարապմունք
  • Մարզական օր
  • 06.03-10.03
  • Անվանական ծառատունկ.(սաները ծնողների օգնությամբ կտնկեն իրեն անվանական ծառը) սաները կպատմեն իրենց մայրիկի մասին
  • Նվեր մայրիկին` սաները կպատրաստեն նկարակալներ
  • Խոհանոցային գործունեություն՝ մայրիկների համար կպատրաստենք քաղցր թխվածքաբլիթ
  • Զարգացնող խաղ
  • Ազգային խաղեր
  • Միջավայրի խնամք
  • 13.03-17.03
  • Այց ագարակ, կենդանիների խնամք
  • Մարզական խաղ՝ օղակներով և գնդակներով
  • Բնագիտական գործունեություն՝ գունավոր պղպջակներ
  • Ծառերի բողբոջների դիտարկում
  • Անվանական ծառատունկ.(սաները ծնողների օգնությամբ կտնկեն իրեն անվանական ծառը)
  • Երաժշտական պարապմունք
  • 20.03-24.03
  • Խաղ-բեմադրություն՝ Ղ.Աղայան «Կատու»
  • Կպատրաստենք զարգացնող ինքնաշեն խաղ
  • Շրխկանների պատրաստում
  • Զարգացնող խաղ
  • Ազգային խաղ
  • Զրույց զատկի ծեսի մասին
  • Ածիկացան
  • 27.03-31.03
  • Ձու դատարկոցի, փչոցի
  • Զատկածառի պատրաստում
  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի արարողություն
  • Չորեքշաբթի​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:«Չիք-չիք» են խաղում: Յուրաքանչյուրը երկու քար է վերցնում: Դրանք քսում են իրար և ասում._Չիք-չիք, մուկը չիք,_Չիք-չիք, մոծակը չիք
  • Հինգշաբթի Այդ օրը այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով հարվածելով` վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ Մանկական խոհանոցում բոլորը միասին զատկական կերակուրներ են պատրաստում,
  • Զատկի ձվերն են ներկում:
  • Զատկեզատի˜կ է, նավակատի˜կ է, չամչեհատի˜կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  • Մարիամ խաթուն
  • Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
    Իջի մեր տուն, իջի մեր տուն,
    Ես քեզ կտամ նուշի կթուն:
    -Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ
  • Ակլատիզ
  • Տի˜զ- տի˜զ, Ակլատիզ,
    Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
    Պասը գնաց, Զատիկն եկավ,
    Այծն էլ խոտը կերել է
    -Ակլատիզը փետելով
    Զատիկը շուտ չես բերի:
  • Ամսվա ծիսական երգեր՝ Զատկական երգերի փաթեթ

Թողնել մեկնաբանություն