Posted in Ցուցադրություն

«Արևոտ ընկերներ» ցուցադրություն

54

Պարտեզի խմբի ստեղծագործողները մասնակցում են իրենց ցուցահանդեսի նկարների փակցման աշխատանքներին, և որոշում են ինչ դասավորությամբ փակցվեն։«Արևոտ ընկերներ» ցուցադրություն

Այսօր Արևմուտքի նախակրթարանում սաների նկարների ցուցահանդեսն էր։ Երգեցին, պարեցին, նվերներ ստացան և ցուցադրեցին իրենց անհատական նկարների շարքը։

Շնորհակալ ենք ընկեր Անուշ…

Posted in Ցուցադրություն

«Արևոտ ընկերներ» ցուցադրություն

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ՝ Աստղիկ Բլեյան, Նարեկ Ղազինյան, Նանար Սէրկեճյան, Մարիա Գևորգյան, Դավիթ Ժամհարյան, Մարիա Այվազըան, Անժելա Ադիբեկյան, Էլեն Սահրադյան, Մարիա Սարգսյան, Նանե Եսայան

Շարունակել կարդալ “«Արևոտ ընկերներ» ցուցադրություն”

Posted in Աշխատանքային նախագծեր

Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում

Նախագիծ՝ Ծառզարդար

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ

Տևողությունը` մարտի10-ից-ապրիլի10-ը

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակներ, Երաժշտության դաստիարակ։

Շարունակել կարդալ “Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում”

Posted in Ծեսեր

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Բարեկենդան տոնը ուրախության ու զվարճանքի օր է։ Տոնը կապ ունի գարնան զարթոնքի հետ: Այսօր Արևմուտքի նախակրթարանում Բարեկենդանի ծեսն էր: Երգեցինք, պարեցինք, խաղացինք ազգային խաղեր և մի լավ զվարճացանք:

Ձեզ` Բարեկենդան
Մեզ` բարի Զատիկ:

Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա ամփոփում

Փետրվար ամիսը ձմեռային պարտեզի ամենակարճ, բայց հետաքրքիր ծեսերով ու խենթություններով լի ամիս էր։ Մարզական խաղերով, նվերներով, խաղ-բեմադրություններով, ռոդարիական խաղերով և ծեսերով հագեցած։

Տրնդեզ

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն բակ։ Սաների և ծնողների հետ գնացինք բակ խարույկ վառեցինք։ Այնուհետև  խարույկի  շուրջը մեծ շրջան կազմեցինք, երգեցինք և պարեցինք։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Իսկ վերջում ցատկեցինք խարույկի վրայով։ Տոնը ավարտվեց ծիսական խոհանոցի հյուրասիրությամբ:

Կարմրաթուշ թխվածքաբլիթ

Այսօր էլ համով-հոտով զրույցով թխեցինք կարմրաթուշ թխվածքաբլիթներ։ Սաները մասնակցեցին ողջ ընթացքին։ Նրանք խառնեցին բաղադրիչները, աղացին խմորը, որպեսզի յուրահատուկ և ախորժալի տեսք ունենա։ Այնուհետև տեղափոխեցին ջեռոցը, որ կարմրի` թխվի։ Գաղտնիք չէ, որ սաները սիրում են իրենց ձեռքով թխել, պատրաստել և իհարկե, համտեսել:

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա ամփոփում”