Posted in Սեմինարներ

Մանկական վախեր

Այսօր սեմինարի ընթացքում խոսեցինք մանկական վախերից։ Բոլորն էլ ունենում են վախեր։

Բայց ամենախոցելին երեխաներն են, քանի որ ավելի զգայուն են, ավելի անկառավարելի, ինքնատիրապետման հմտություններին չտիրապետող, իսկ շատ դեպքերում նաև սեփական հույզերին և դրանց դրսևորումներին դեռ անծանոթ։ Ամենակարևորը հավասարակշռված վարքն է և երեխայի հետ ընկերական միջավայր ստեղծելը։ Հարկավոր չէ անմիջապես արգելքներ դնել՝ առանց բացատրության։

Հոգեբաննեը խորհուրդ (ուղղություն) տվեցին, թե ինչպես պետք է աշխատել, որպեսզի սանը հաղթահարի դժվարությունները։

Այնուհետև նկարեցինք և խոսեցինք մեր վախերի մասին։