Posted in Ծննդյան ծես

Տարեդարձ է այսօր…

Այսօր մեր խենթուկ Անուլի ծնունդն էր։ Մայրիկի հետ խանութից գնումներ էր կատարել, որպեսզի բերի պարտեզում ընկերների հետ թխի իր ծննդյան կեքսիկներ։ Պարտեզի խոհարարները համով-հոտով զրույցով թխեցին կարմրաթուշ կեքսիկները և իրականացրեցինք Անուլի ծննդյան ծեսը։