Posted in Աշնանային պարտեզ

Ապլիկացիա աշնանային տերևներով

Աշուն է, տերևաթափ, դեղնած տերևները օրորվելով թափվում են ցած։ Այսօր շրջեցինք պարտեզի բակով, հավաքեցինք ծառերի տակի թափված գույնզգույն տերևները։ Այնուհետև սաները սոսնձեցին թղթին։ Նրանցից յուրաքանչյուրը, իր պատկերացմամբ, ստեղծեց գեղեցիկ պատկերներ` առյուծ, կրիա, թռչուն, ծիծաղելի մարդուկ և շատ ուրիշ կերպարներ։

Թողնել մեկնաբանություն