Posted in Ծեսեր

Ամանորյա հեքիաթ

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ. ի՞նչ է սա։ Դե իհարկե ամանորյա ծես է կրթահամալիրում։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է,  սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր  սպասում էին իրենց նվերներին։

Posted in Ուսումնական նյութեր

Չարխափան

Ամանորյա ծիսական պարագաներից է չարխափանը (չարը՝ չարիքը խափանող, չարիքի առաջն առնող)։ Միասին ընկույզներով պատրաստեցինք։ Քանի որ սաներն ընկույզ շատ են սիրում, կեղևը առանձնացրինք միջուկից, միջուկը կերան, իսկ կեղևներից պատրաստեցինք գեղեցիկ չարխափան։

Posted in Ընտանեկան նախագիծ

Ընտանեկան նախագիծեր

Էրիկը սիրում է ներկայացնել, պատմել, թե ինչով է զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունի: Սիրում է գնումներ կատարել (օրինակ՝ «Թթուդրիկ» ծեսի համար), սիրում է ճամփորդել, պատմել, թե ինչ արկածներ է ունեցել ճամփորդության ընթացքում, սիրում է մարզվել և իր ընկերներին սովորեցնել պարային շարժումներ: Սիրով է համասնակցում տարբեր գործունեություններին:

Posted in Աշխատանքային նախագծեր

Ամանորյա տոնախմբությունն Արևմուտքում

  • Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Օրը՝ Դեկտեմբերի 27
  • ժամը՝ 11:20-12:00
  • Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ:

Շարունակել կարդալ “Ամանորյա տոնախմբությունն Արևմուտքում”