Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր ամսվա նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021֊2022

Ձմեռային պարտեզ

  • Դեկտեմբերյան օրացույց՝
  • Դեկտեմբերի 1-24`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 17-24` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 24-29` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն։

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա նախագիծ”

Posted in Ուսումնական նյութեր

Հիգիենայի կազմակերպում


Երեխայի մեջ ինքնուրույնություն ձևավորելու համար անհրաժեշտ է որոշակի մտածելակերպ ձևավորել։ Դրա արդյունավետությունն ուղիղ համեմատական է երեխայի հետ ունեցած փոխհարաբերություններին։ Երեխային, անշուշտ, պետք է գովաբանել, երբ նա ինքնուրույն հագնվում ու լվացվում է,բայց նաև պետք է բացատրել, որ դրանք սովորական, ամենօրյա հմտություններ են։ Եթե այդ գործերին մոտենանք հանգիստ, ինչպես և պետք է վերաբերել ամենօրյա հոգսերին, ապա երեխան նույնպես դրանք կսկսի ընկալել որպես հաճելի ժամանց։ Գրանցած հաջողությունների համար օգտակար է երեխային սիրալիր խոսքեր ասել։ Եթե նա հպարտանում է, որ արդեն հագնվել է, ապա անհրաժեշտ է գովել` արդարացնելով  նրա  սպասումը։