Posted in Ուսումնական նյութեր

Հիգիենայի կազմակերպում


Երեխայի մեջ ինքնուրույնություն ձևավորելու համար անհրաժեշտ է որոշակի մտածելակերպ ձևավորել։ Դրա արդյունավետությունն ուղիղ համեմատական է երեխայի հետ ունեցած փոխհարաբերություններին։ Երեխային, անշուշտ, պետք է գովաբանել, երբ նա ինքնուրույն հագնվում ու լվացվում է,բայց նաև պետք է բացատրել, որ դրանք սովորական, ամենօրյա հմտություններ են։ Եթե այդ գործերին մոտենանք հանգիստ, ինչպես և պետք է վերաբերել ամենօրյա հոգսերին, ապա երեխան նույնպես դրանք կսկսի ընկալել որպես հաճելի ժամանց։ Գրանցած հաջողությունների համար օգտակար է երեխային սիրալիր խոսքեր ասել։ Եթե նա հպարտանում է, որ արդեն հագնվել է, ապա անհրաժեշտ է գովել` արդարացնելով  նրա  սպասումը։

Թողնել մեկնաբանություն