Posted in Զարգացնող խաղեր

Կարմիր, կանաչ, դեղին

Ուշադրության կենտրոնացման, զարգացման նպատակով սաների հետ հաճախ խաղում ենք տարբեր խաղեր, որոնց ընթացքում սաները չեն հոգնում, չեն ձանձրանում և միևնույն ժամանակ սովորում են։ Այսօրվա խաղը նմանատիպ խաղերից է, որի իրականացման արդյունքում սաները պետք է լինեն շատ ուշադիր, զգույշ, ինչպես նաև արագ կատարեն հրահանգը, որ առաջինն ավարտեն առաջադրանքը։ Դե տեսնենք` ով է ամենաարագը։

Posted in Աշխատանքային նախագծեր

Հոկտեմբեր ամսվա նախագիծ

Աշնանային պարտեզ

Նախակրթարանի օրացույց 

Շարունակել կարդալ “Հոկտեմբեր ամսվա նախագիծ”

Posted in Ուսումնական նյութեր

Ձիավարություն

Այսօր կրկին ագարակում էինք։ Իրականացրեցինք կենդանիների խնամք և կերակրում։ Այնուհետև ընկեր Էդմոնի օգնությանբ ձիավարեցինք։ Ժամանակը ագարակում շատ արագ է անցնում և ամեն անգամ հեռանում ենք շուտ վերադառնալու ակնկալիքով:

Շնորհակալություն ընկեր Էդմոնին։

Posted in Հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա ամփոփում

Տոնական խառնաշփոթ

Նոր ուսումնական տարին այս տարի կրկին սկսեցինք նոր խաղալիքներով։ Սաները իրենց հետ բերել էին տարբեր զարգացնող խաղալիքներ, լեգոներ, կուբիկներ և գունավոր գնդակներ։ Խմբասենյակը լցվել էր գույներով և սաների ուրախ ճիչերով։ Նաև բերել էին գունավոր փուչիկներ։ Ինչ ուսումնական տարի առանց նոր սեբաստացիների։Նրանք ուրախ,ոգևորված,զարմացած հայացքով նայում էին իրենց ավագ ընկերներին։

Շարունակել կարդալ “Սեպտեմբեր ամսվա ամփոփում”

Posted in Աշնանային պարտեզ

Աշնանային լողափ

Աշնան տաք օրերին սաները շարունակում են լողալ  բացօթյա լողավազանում: Նրանք շարունակում են զարգացնել լողալու հմտությունները , ջրային խաղեր խաղալ, արևային լոգանք ընդունել: Սաների ուրախությանը իսկապես չափ չկա: Այսքան հավես աշնանային լողափ միայն մենք ունենք։