Posted in Զարգացնող խաղեր

Փչվող ձեռնոցը

Այսպիսի խաղերը նպաստում են խոսքային շնչառական ճիշտ զարգացմանը, ւինչպես նաև խաղի միջոցով զարգացնում ենք երեխայի մոտորիկան ,տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը։Նաև սովորեցնում ենք ճիշտ շնչել քթի և բերանի միջոցով։

Posted in Զարգացնող խաղեր

Ամրակներով խաղ

Զարգացնող խաղերն այն խաղերն են, որոնց ընթացքում զարգանում են տարբեր հմտություններ։ Զարգացնող խաղերը նպաստում են սաների հուզական և մտավոր զարգացմանը։ Այսպիսի խաղերի օգնությամբ զարգանում է՝ ուշադրության կենտրոնացումը, մանր մոտորիկան, խոսքի զարգացումը և գունաճանաչությունը։

Posted in Զարգացնող խաղեր

Գունախաղ

Այսպիսի խաղերը զարգացնում են սաների գունաճանաչությունը, կողմնորոշումը, խթանում է խմբային գործունեությունը և ակտիվությունը։

Նաև կատարեցինք շնչառական վարժություններ։ Այսպիսի վարժությունները խթանում են սիրտ-անոթային և նյարդային համակարգի զարգացմանը, մարսողության բարելավումը, և իհարկե կարգավորում ենք հանգստանալու պրոցեսը։

Posted in Զարգացնող խաղեր

Գունախաղ

Գույների հետ կապված խաղեր սիրում են բոլոր սաները։ Այսպիսի խաղերը նախատեսված է տեսողական հիշողությունը և գունաճանաչությունը զարգացնելու համար։ Նաև զարգանում է արագ կողմնորոշվելու ունակությունը, խթանում է խմբային գործունեությունը և զարգացնում է ուշադրության կենտրոնացումը։ Հավես և հետաքրքիր խաղ էր։

Posted in Զարգացնող խաղեր

Ինքնաշեն խաղ

 Այսօր սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն զարգացնող խաղ։ Գույների հետ կապված խաղերը կարծես թե սիրում են բոլորը։ Այսպիսի խաղերի միջոցով փորձում ենք սաների հետ և՛ խաղալ, և՛ սովորել։ Քանի որ նրանք շատ ոգևորվեցին այս աշխատանքով, որոշեցինք նման խաղերի անկյուն ունենալ խմբասենյակում և ինքնաշեն խաղերի շարք սկսել։

Posted in Զարգացնող խաղեր

Կառուցողական խաղ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում, նախակրթարանի սաները մասնակցեցին կառուցողական խաղերի ֆլեշմոբին։

Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են խոսքի, երևակայության, մտածողության զարգացմանը։

Posted in Զարգացնող խաղեր

Արագ կողմնորոշվելու խաղ

Այսպիսի խաղերը նպաստում են զարգացնելու սաների պատկերային մտածողությունը, մարզելու հիշողությունը, արագ կողմնորոշվելու և կենտրոնանալու կարողությունները։ Նմանատիպ խաղերի օգնությամբ նաև զարգանում է սաների տեսողական հիշողությունը, որն էլ նպաստում է պատկերային հիշողության զարգացմանը, տեղերը մտապահելու և նույն առարկան գտնելու կարողությունը։