Posted in Աշխատանքային նախագծեր

Տեսողատարածական ընկալման զարգացում.(նախագիծ)

Նպատակ՝ ձևավորել և զարգացնել տեսողատարածական պատկերացումները, ընդհանուր և մանր մոտորիկան, երևակայությունը, բանավոր խոսքը, մտածողությունը։

Վայր, մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 2֊4 տարեկանների խումբ։

Ժամկետը՝ հոկտեմբերի 25 -ին,

ժամը՝ 11.00-11.30

Պատասխանատուներ՝ լոգոպեդ՝ Աննա Օհանյան, Աննա Հայրոյան, Արև Ուզունյան

Ընթացք՝ 2֊4 տարեկան սաների հետ իրականացվում է տեսողատարածական ընկալումը զարգացնող խաղեր՝ միաժամանակ ձևավորելով և զարգացնելով նաև այլ հմտություններ։

Ամրակներով գտնում ենք համապատասխան գույնի և ձևի պատկերը։

Տարբեր չափերի գունավոր ձողիկները տեղակայում ենք իրենց համապատասխան տեղերում։

Հավաքում են այլընտրանքային փազլներ։

Գտնում և անվանում ենք ձայնի, առարկայի տեղը, ուղղությունը։

Կառուցում ենք ըստ օրինակի։

Համեմատում ենք պատկերները։

Խմբավորում ենք պատկերները։

Արդյունքում՝ սաները առավել լավ են ճանաչում և տարբերակում առարկայի ձևը, գույնը, չափը և տեղակայումը։

Թողնել մեկնաբանություն