Posted in Աշխատանքային նախագծեր

Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց 

Դեկտեմբեր

Ատամհատիկ

Ազգային երգերի ու պարերի ուսուցում, ծնողական սեմինար-հավաք (նախագիծ)

Ամանորյա տոնախմբություն

«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»

Շարունակել կարդալ “Դեկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ”

Posted in Խոհանոցային գործունեություն

Գաթաթխիկ

Սեբաստացու տոնին ընդառաջ ցուցահանդես֊ վաճառքի համար թխեցինք կլոր գաթաներ։ Այսօր սաները դարձել էին  խոհարարներ։ Սկզբում ալյուրով խաղացին` ճակատով, քթով, ամբողջովին ալյուր դառնալով, թխեցին ամենաքաղցր գաթան։ Իսկ հետո համտեսեցին և գովեցին իրենց պատրաստած գաթայի յուրահատուկ համը։

Պատրաստման ընթացքն այնքան հետաքրքիր ու ոգևորիչ էր, որ Նարեկը՝ ներշնչվելով այդ ամենից, ասաց․ «Ընկեր Արև, ես ուզում եմ խոհարար դառնալ»։

Posted in Ծննդյան ծես

Ծննդյան շնորհավորանք

Ծննդյան շնորհավորանք, ուրախություն, ժպիտ և ուրախ տրամադրություն։ Այսօր Աստղիկի և Էլենի ծննդյան ծեսն է։ Ընկերների և հյուրերի հետ երգեցին, պարեցին, ուրախացան։ Այնուհետև սեղան գցեցին, մեկը մյուսին  հյուրասիրեցին և գովեցին:

Posted in Ծննդյան ծես

Ծննդյան տորթի հրճվանք

Ծննդյան շնորհավորանք, ուրախություն, ժպիտ, ուրախ տրամադրություն և ծննդյան ծեսի նախապատրաստական աշխատանքներ: Աստղիկը և մայրիկը գնումներ կատարեցին։ Այնուհետև ընկերների օգնությամբ թխեցինք ծննդյան տորթը և զարդարեցինք։ Իսկ հետո համտեսեցին և գովեցին իրենց պատրաստած տորթի յուրահատուկ համը։

Posted in Աշխատանքային նախագծեր

4 ամյա սաների վրձնի բաց օրագիր

Նախագիծ`Ծննդյան ծեսը նախակրթաանում

4 ամյա սաների վրձինի բաց օրագրի դիտում:/ Անհատական ցուցահանդես/

Օրը՝ Նոյեմբերի 21 

Ժամը՝ 11:00-12:00

Շարունակել կարդալ “4 ամյա սաների վրձնի բաց օրագիր”

Posted in Մարզական խաղեր

Մարզական խառնաշփոթ

Խմբասենյակում ստեղծեցինք  մարզական խառնաշփոթ։ Խաղացինք մի շարք մարզական խաղեր։ Այսպիսի խաղերի միջոցով զարգանում է՝ արագաշարժությունը, ճկունությունը և հավասարակշռությունը։ Այդ ամենը դարձնում ենք ավելի հետաքրքիր և զվարճալի՝ խաղերի միջոցով։ Մարզական խաղերի օգնությամբ սաների մոտ ավելի լավ է ստացվում ստեղծագործել և հորինել տարբեր խաղեր։