Posted in Ուսումնական նյութեր

Ես եմ ու իմ դեմքը

Սաները ծանոթացան Նարեկի մայրիկի՝ ընկեր Արևի հետ։ Այնուհետև ուսումնասիրեցին իրենց և իրենց ընկերների դեմքը։ Հայելիների միջոցով ավելի մանրամասն ուսումնասիրեցին դեմքի մասերը, իսկ հետո թղթի վրա տարբեր նյութերով՝ թելերով, ուլուքներով,քարերով, ծառի ճյուղերով և տերևներով ստացան իրենց դիմանկարները։ Այսպիսի աշխատանքների միջոցով սաների մոտ զարգանում է ինքնաճանաչումն ու ինքնագիտակցությունը, ծանոթանում են իրենց դեմքի մասերի հետ, զարգանում են նաև հույզերը, ստեղծագործությունն ու երևակայությունը։

Հավես և հետաքրքիր աշխատանքի համար շնորհակալ ենք ընկեր Արևին։

Թողնել մեկնաբանություն