Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա ամփոփում

Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզատոնի մեկնարկը տրված է։Ամեն օր դաստիարակներն ու սաները մարզվում են` էլ ինքնագլոր, էլ գլուխկոնծի, բարձրանալ, իջնել, քայլել, վազել, թռչկոտել։ Մարզադահլիճում խաղացինք հետաքրքիր խաղեր։ Այսպիսի խաղերի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը, ճկունությունը և արագաշարժությունը։

Ճվիկներ և թռնոցիներ

Այսօր նախակրթարանի սաները հյուրընկալեցին իրենց ավագ ընկերներին։ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում  4-րդ ջոկատի սովորողները բեմադրեցինք իրենց սովորած ճվիկներն ու թռնոցիները։ Այնուհետև միասին արտասանեցիք ու խաղացինք դրանք։ Սանեն մեծ ոգևորությամբ մասնակցեցին։

Ընկուզախաղեր

«Ազգագրական փառատոն»-ի շրջանակում, սաներն այսօր խաղացին ընկուզախաղեր: Ընկույզները գլորեցին, սկսեցին շրխկացնել և լսել, թե ինչ ձայն է հանում ընկույզը սեղանին խփելիս։

Ազգագրական փառատոն (փաթեթ)

Բնագիտական փորձեր(փաթեթ)

Ղափամայի ծես (փաթեթ)

Կառուցողական խաղ

Ագարակում

Ուսումնասիրում և համտեսում ենք դդումը

Ղափամայի ծես

Շնորհավոր, Նարեկ ջան

Վահանի ծննդյան ծեսը

Առաջին ձյունը

Վերջապես այդքան սպասված ձյունն եկավ, սաների ուրախությանը չափ չկար։ Գնացինք ձնառատ բակ նկարեցինք, գլորվեցինք և ձնագնդիկ խաղացինք։ Սիրուն և ուրախ առավոտ էր։

Թողնել մեկնաբանություն