Posted in Հաշվետվություն

Փետրվար ամսվա ամփոփում

Փետրվար ամիսը ձմեռային պարտեզի ամենակարճ, բայց հետաքրքիր ծեսերով ու խենթություններով լի ամիս էր։ Մարզական խաղերով, նվերներով, խաղ-բեմադրություններով, ռոդարիական խաղերով և ծեսերով հագեցած։

Տրնդեզ

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն բակ։ Սաների և ծնողների հետ գնացինք բակ խարույկ վառեցինք։ Այնուհետև  խարույկի  շուրջը մեծ շրջան կազմեցինք, երգեցինք և պարեցինք։ Աշխույժ երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Իսկ վերջում ցատկեցինք խարույկի վրայով։ Տոնը ավարտվեց ծիսական խոհանոցի հյուրասիրությամբ:

Կարմրաթուշ թխվածքաբլիթ

Այսօր էլ համով-հոտով զրույցով թխեցինք կարմրաթուշ թխվածքաբլիթներ։ Սաները մասնակցեցին ողջ ընթացքին։ Նրանք խառնեցին բաղադրիչները, աղացին խմորը, որպեսզի յուրահատուկ և ախորժալի տեսք ունենա։ Այնուհետև տեղափոխեցին ջեռոցը, որ կարմրի` թխվի։ Գաղտնիք չէ, որ սաները սիրում են իրենց ձեռքով թխել, պատրաստել և իհարկե, համտեսել:

Ազգային խաղեր

Խաղը գործունեություն է, որը հնարավորություն է տալիս ազգայինը ամրապնդելու: Խաղերն իրարից շատ տարբեր են, իրենց բովանդակությամբ հետաքրքրություն և ոգևորություն են առաջացնում։ Այդ է պատճառը, որ խաղերին ցանկանում են մասնակցել բոլորը։ Քանի որ ինքս մեծացել եմ գյուղում ու խաղացել բազմաթիվ խաղեր, հիմա շատ լավ առիթ է, որ այդ ամենը իրականացնեմ իմ սիրելի սաների հետ: Այսպիսին է սեբաստացի սաների ուրախ մանկությունը։

Ինքնաշեն խաղ

 Այսօր սաների հետ պատրաստեցինք ինքնաշեն զարգացնող խաղ։ Գույների հետ կապված խաղերը կարծես թե սիրում են բոլորը։ Այսպիսի խաղերի միջոցով փորձում ենք սաների հետ և՛ խաղալ, և՛ սովորել։ Քանի որ նրանք շատ ոգևորվեցին այս աշխատանքով, որոշեցինք նման խաղերի անկյուն ունենալ խմբասենյակում և ինքնաշեն խաղերի շարք սկսել։

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում

Հ.Թումանյան «Պոչատ աղվեսը»

Այսօր նախակրթարանի սաները հյուրընկալեցին իրենց ավագ ընկերներին։ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում  Թումանյանական օրերին ընդառաջ 5-րդ դասարանի սովորողները բեմադրեցին «Պոչատ աղվեսը» հեքիաթը։ Սանեը մեծ ոգևորությամբ մասնակցեցին խաղ-բեմադրությանը և շնորհավորեցին Հ.Թումանյանի ծնունդը։

Ուժախաղ

Էլենի նապաստակը

Էլենը նապաստակ շատ է սիրում։ Նրա հայրիկն ու մայրիկն գիտեին դրա մասին և մի օր նրանք որոշեցին անակընկալ անել Էլենին։ Նա որոշել էր, որպեսզի նապաստակը իր հետ բերի մանկապարտեզ և ուրախացնի ընկերներին։ Սաները ոգևորված դիմավորեցին սպիտակ, սիրուն, փափուկ «Զուզուին» սիրեցին և կերակրեցին։

Հ.Թումանյան «Ծիտը»

Այսօր սաների համար Տավուշի բարբառով պատմեցի Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը: Մեծ ոգևորությամբ լսեցին և միասին քննարկեցինք հեքիաթը։

Ընտանեկան նախագիծ

Ամենահամեղ աղանձը

Բարեկենդանի խաղեր,ճվիկներ

Երաժշտական պարապմունք

Ձմեռային հրճվանք

Ծեսերի փաթեթ՝

Թումանյանական օրեր (փաթեթ)

Տրնդեզ (փաթեթ)

Բարեկենդան (փաթեթ)

Թողնել մեկնաբանություն