Posted in Ուսումնական նյութեր

Այց ագարակ

Այսօր սաների հետ կրկին այցելեցինք  ագարակ։ Ամեն անգամ այցելելիս դատարկաձեռն չենք գնում:  Վերցնում ենք բանջարեղեն, խնձոր  և հաց, որպեսզի կերակրենք և՛ կենդանիներին, և՛ թռչուններին: Սաները շատ են սիրում  մեր յուրօրինակ ագարակը։

Posted in Ծննդյան ծես

Շնորհավոր, Նարեկ ջան

Այսօր էլ նշեցինք մեր խելոք, խելացի Նարեկի ծնունդը։ Երգեցինք, պարեցինք և գովեցինք մեր Նարեկին։ Այնուհետև կազմակերպեցինք քաղցր հյուրասիրություն։ Հավես, հագեցած և քաղցր օր էր։

Posted in Աշխատանքային նախագծեր

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց

Ապրիլ

  • Նախակրթարանի բակ—պարտեզը  խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները, սովորողը մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Դա մշակույթ է, որ ձևավորվում է վաղ մանկությունից, երբ երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում այդ միջավայրը՝ մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում: Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։  Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների չափսերին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ: Երեխաները գարնան սկզբից մինչև ուշ աշուն լինում են բակում և տարաբնույթ աշխատանքների միջոցով ճանաչում բնությունը:

Շարունակել կարդալ “Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ”

Posted in Մարզական խաղեր

Օղակախաղեր

Մարզական խաղերը մեր առօրիայի մի մասն են կազմում։ Ամեն օր դրանք տարաբնույթ են՝ մի օր գնդակախաղ, մյուս օրը պարանախաղ, գլուխկոնծի։ Այսօր էլ խաղացինք հետաքրքիր օղակախաղեր։ Այսպիսի խաղերի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը և արագաշարժությունը։

Posted in Աշխատանքային նախագծեր

Ձոն տեխնոլոգիական տոնավաճառ

Ապրիլի 6՝ 13։40, Մեդիակենտրոն՝ Սեբաստացի կենտրոն /լրացվում է/

Պատասխանատու՝ Արևմտյան դպրոց

Մասնակիցներ՝ սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, հյուրեր

Ցուցադրություն-վաճառք

Շարունակել կարդալ “Ձոն տեխնոլոգիական տոնավաճառ”

Posted in Հաշվետվություն

Մարտ ամսվա ամփոփում

Մարտը իր խենթ ու խելառ օրերով շարունակում է զարմացնել մեզ, մենք էլ հարմար պահը բաց չենք թողնում խենթանալու և խաղերի հրճվանքը խնամված բակում վայելու համար։

«Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես

Շաբաթն ամփոփեցինք մարզական խաղերով։ Մարզատոնը սկսված է։ Մեծերով ու փոքրերով, հավեսով և սիրով, մարզադահլիճում ընկեր Մադլենի օգնությամբ իրականացրեցինք գլուխկոնծիների շքերթ և մի շարք մարզական խաղեր խաղացինք։

Միջինքի գաթա

Սաների հետ պատրաստեցինք գաթա։ Բոլորն էլ մասնակցեցին ողջ ընթացքին։ Նրանք խառնեցին բաղադրիչները, մետաղադրամը դրեցին մեջը և տեղափոխեցին ջեռոցը, որպեսզի կարմրի` թխվի։ Գաթան թխելուց հետո կտրեցինք, սաները համտեսեցին և անհամբեր սպասում էին, թե ում կհասնի մետաղադրամը: Մետաղադրամը այս տարի հասավ Աստղիկին:

Շարունակել կարդալ “Մարտ ամսվա ամփոփում”

Posted in Խոհանոցային գործունեություն

Միջինքի գաթա

Մեծ Պահքի 24-րդ օրը կոչվում է Միջինք, դա նշանակում է, որ Մեծ պահքը հասել է իր կեսին: Միջինքի օրը գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում։ Ում բաժին է հասնում մետաղադրամը, հաջողություն է բերում ողջ տարին:

Սաների հետ պատրաստեցինք գաթա։ Բոլորն էլ մասնակցեցին ողջ ընթացքին։ Նրանք խառնեցին բաղադրիչները, մետաղադրամը դրեցին մեջը և տեղափոխեցին ջեռոցը, որպեսզի կարմրի` թխվի։ Գաթան թխելուց հետո կտրեցինք, սաները համտեսեցին և անհամբեր սպասում էին, թե ում կհասնի մետաղադրամը: Մետաղադրամը այս տարի հասավ Աստղիկին: