Posted in Ծեսեր

Ղափամայի ծես

Սաների ամենասիրելի աշխատանքներից մեկը խոհանոցային գործունեությունն է։ Ամեն տոնից առաջ պատմում ենք խորհուրդը, զրուցում նշանակության մասին։ Այսօր էլ Արևմուտքի նախակրթարանում «Ղափամայի» ծեսն էր։ Սաները մանր կտրատեցին չիրն ու ընկույզը: Ընթացքում համտեսում էին, կարծիքներ արտահայտում` թթու է, քաղցր է և այլն: Իսկ հետո դդումը մաքրեցինք կորիզներից, մեղրը քսեցինք դդմի պատերին, լցրեցինք խաշած բրինձը, ընկույզը, չրերը, դարչինը և կարագը։ Այնուհետև փակեցինք դդմի «բերանը» և դրեցինք ջեռոցը: Աշխատանքը շատ ոգևորեց սաներին։ Նրանց հետաքրքրում էր, թե ջեռոցից հանելուց հետո դդումն ինչ տեսք, համ ու հոտ կունենա։

Համեցեք մեր խոհանոց և համոզվեք, թե ինչ համեղ ազգային ուտեստներ ենք պատրաստում։

Posted in Ուսումնական նյութեր

Ուսումնասիրում և համտեսում ենք դդումը

֊Դդումը ասում է, որ իրեն կտրենք ու ուտենք։ Ինքը շատ համեղ է։ Չնայած նրան, որ Աստղիկն ասաց` համեղ կլինի, բայց դդումը հավանեցին ոչ բոլորը։ Համտեսելուց հետո խոշորացույցով դիտարկեցին դդմի կորիզները։

Posted in Ձմեռային պարտեզ, Ուսումնական նյութեր

Ագարակում

Այսօր կրկին սաների հետ գնացինք ուսումնական ագարակ։ Ունեինք  սաներ, ովքեր  առաջին  անգամ  էին  գալիս  ագարակ  կենդանիներին տեսնելու  և  շփվելու  նրանց  հետ:  Շրջեցինք ագարակում, նոր սեբաստացիները ծանոթացան ագարակի բնակիչներին, կերեկրեցին և սիրեցին։ Դրական  էներգիայով  լիցքավորված  վերադարձանք  դպրոց:

Posted in Աշխատանքային նախագծեր

Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ

Նախակրթարանի օրացույց

Թումանյանական օրեր (նախագիծ)

Տյառնընդառաջի ծեսը նախակրթարանում (նախագիծ)

Բարեկենդանի ծեսը նախակրթարանում (նախագիծ)

Շարունակել կարդալ “Փետրվար ամսվա աշխատանքային նախագիծ”

Posted in Հաշվետվություն

Հունվար ամսվա ամփոփում

Ձմեռային մարզական ստուգատես

Ձմեռային մարզատոնի մեկնարկը տրված է։Ամեն օր դաստիարակներն ու սաները մարզվում են` էլ ինքնագլոր, էլ գլուխկոնծի, բարձրանալ, իջնել, քայլել, վազել, թռչկոտել։ Մարզադահլիճում խաղացինք հետաքրքիր խաղեր։ Այսպիսի խաղերի միջոցով զարգանում է սաների ուշադրության կենտրոնացումը, ճկունությունը և արագաշարժությունը։

Ճվիկներ և թռնոցիներ

Այսօր նախակրթարանի սաները հյուրընկալեցին իրենց ավագ ընկերներին։ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում  4-րդ ջոկատի սովորողները բեմադրեցինք իրենց սովորած ճվիկներն ու թռնոցիները։ Այնուհետև միասին արտասանեցիք ու խաղացինք դրանք։ Սանեն մեծ ոգևորությամբ մասնակցեցին։

Ընկուզախաղեր

«Ազգագրական փառատոն»-ի շրջանակում, սաներն այսօր խաղացին ընկուզախաղեր: Ընկույզները գլորեցին, սկսեցին շրխկացնել և լսել, թե ինչ ձայն է հանում ընկույզը սեղանին խփելիս։

Շարունակել կարդալ “Հունվար ամսվա ամփոփում”

Posted in Զարգացնող խաղեր

Կառուցողական խաղ

Բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում, նախակրթարանի սաները մասնակցեցին կառուցողական խաղերի ֆլեշմոբին։

Կառուցողական խաղերը նպաստում են սաների  մանր մոտորիկայի  զարգացմանը, ակտիվացնում են ուղեղի աշխատանքը, խթանում են խոսքի, երևակայության, մտածողության զարգացմանը։