Posted in Ռոդարիական մարզական խաղեր

Աղայանական մարզատոն

Այսօր էլ խաղացինք հետաքրքիր ռոդարիական խաղեր և բեմադրեցինք Ղ․Աղայանի «Կատու» բանաստեղծությունը։

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,

Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Թողնել մեկնաբանություն