Posted in Ուսումնական նյութեր

Ավագ երեքշաբթի

Այս շաբաթ մեր նախագիծն ավելի գունավոր է. նշելու ենք Զատկի ծեսը։ Զատկի ծեսի Ավագ երեքշաբթին հիմար-իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր։ Խնոցին տնական եղանակով կարագը թանից զատելու անոթ է։ Լինում է կավից կամ փայտից։ Խնոցին հարում են ձեռքերով՝ ետ ու առաջ անելով։ Ավագ երեքշաբթի օրը կանայք այնքան են խնոցի հարել, որքան չի հարվել Մեծ պասի շրջանում։ Կարագի մի մասը անալի թողելով՝ թողել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, որպեսզի այդ կարագով եփեն Զատկի փլավը։ Այսօր այցելեցինք ագարակ, շրջանաձև կանգնեցինք խնոցու շուրջը։ Այնուհետև երգեցինք և խաղացինք սաների ամենասիրելի ազգային խաղերից մեկը՝ «Խնոցի-հարոցին»։