Posted in Ծննդյան ծես

Տարեդարձ է այսօր…

Այսօր մեր խենթուկ Անուլի ծնունդն էր։ Մայրիկի հետ խանութից գնումներ էր կատարել, որպեսզի բերի պարտեզում ընկերների հետ թխի իր ծննդյան կեքսիկներ։ Պարտեզի խոհարարները համով-հոտով զրույցով թխեցին կարմրաթուշ կեքսիկները և իրականացրեցինք Անուլի ծննդյան ծեսը։

Posted in Ծննդյան ծես

Շնորհավոր, Նարեկ ջան

Այսօր էլ նշեցինք մեր խելոք, խելացի Նարեկի ծնունդը։ Երգեցինք, պարեցինք և գովեցինք մեր Նարեկին։ Այնուհետև կազմակերպեցինք քաղցր հյուրասիրություն։ Հավես, հագեցած և քաղցր օր էր։

Posted in Ծննդյան ծես

Ծննդյան շնորհավորանք

Ծննդյան շնորհավորանք, ուրախություն, ժպիտ և ուրախ տրամադրություն։ Այսօր Աստղիկի և Էլենի ծննդյան ծեսն է։ Ընկերների և հյուրերի հետ երգեցին, պարեցին, ուրախացան։ Այնուհետև սեղան գցեցին, մեկը մյուսին  հյուրասիրեցին և գովեցին:

Posted in Ծննդյան ծես

Ծննդյան տորթի հրճվանք

Ծննդյան շնորհավորանք, ուրախություն, ժպիտ, ուրախ տրամադրություն և ծննդյան ծեսի նախապատրաստական աշխատանքներ: Աստղիկը և մայրիկը գնումներ կատարեցին։ Այնուհետև ընկերների օգնությամբ թխեցինք ծննդյան տորթը և զարդարեցինք։ Իսկ հետո համտեսեցին և գովեցին իրենց պատրաստած տորթի յուրահատուկ համը։