Posted in Դաստիարակի օրագիր

Այ այսպիսի Արև ունենք

Փոքրիկ Արևը շատ հեքիաթներ գիտի ու շատ համով է պատմում։ Երեխաներն էլ անընդհատ շուրջն են նստում ու հաճույքով լսում։ Մի օր էլ թե.

֊Գիտե՞ք ` ես բոլո՜ր հեքիաթները գիտեմ, բայց չեմ պատմի։ Մարիա.

֊Խնդրում եմ, պատմիր լսենք։ Արևը բարկացավ, ոտքը խփեց հատակին.

֊Հավես չունե’մ, հենց ուզեմ, կպատմեմ։

Այ այսպիսի Արև ունենք։

Թողնել մեկնաբանություն