Posted in Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Անհրաժեշտ են՝ կիտրոն,կեղևմաքրիչ, ապակե բարձր բաժակ։

Սաները կիտրոնը գցեցին ջրով լի բաժակի մեջ, այն լողաց ջրի երեսին։ Այնուհետև կեղրազատեցին և գցեցին ջրով լի բաժակի մեջ։ Այս անգամ այն սուզվեց։ Որովհետև կիտրոնի կեղևը լցվում է մանր պղպջակներով, որոնք փրկաբաճկոնի պես օգնում են նրան լողալ ջրի երեսին:

Անհրաժեշտ են՝ սառույց, ձագար, տաք և սառը ջուր, պլաստիկե շիշ։

Սաները շշի մեջ տաք ջուր լցրեցին և այդպես թողեցին կարճ ժամանակ: Այնուհետև վրան սառույցով ջուր լցրեցին։ Երբ ջրի մեջ տաք օդը սառչում է, ավելի քիչ է ճնշումը շշի պատերին:

Posted in Ուսումնական նյութեր

Ազգային խաղեր (փաթեթ)

Ազգագրական փառատոնին ընդառաջ սաները խաղացին փայտ քաշոցի, թաշկինակ, ծափ-խաղեր և ճվիկներ։ Ազգային խաղերը մեզ են հասել սերնդեսերունդ, և մենք էլ է՛լ ավելի պատասխանատվությամբ ենք փոխանցում նման խաղերը մեզնից փոքրերին: Սաները խաղում էին միմյանց հետ, որը շատ հետաքրքիր էր և զվարճալի: Քաշում էին և միևնույն ժամանակ փորձում պարզել, թե ով է ավելի ուժեղ: