Posted in Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Լեռնանիստ

 Սիրում եմ ճամփորդել և՛ ընտանիքիս, և՛ ընկերներիս հետ։ Ձմռանը ճամփորդելը շատ հավես և հետաքրքիր է։ Ձմեռային մարզատոնին ընդառաջ այսօր դաստիարակների խմբով այցելեցինք Լեռնանիստ։ Լեռնանիստը շատ գեղեցիկ էր իր ձնառատ տեսարանով։ Ձյունը շատ էր, տեսարանը գեղեցիկ և մի քիչ ցուրտ։ Սահեցինք, ձնագնդիկ խաղացինք, երգեցինք, պարեցիք։ Այնուհետև թեյախմություն կազմակերպեցինք, տաքացանք և վերադարձանք տուն։ Հավես և հետաքրքիր օրվա համար շնորհակալ եմ իմ սիրելի ընկերներին։