Posted in Ծեսեր

Հեյ, ջան Ղափամա

Սաները մանր կտրատեցին չիրն ու չամիչը, ընկույզը: Ընթացքում համտեսում էին, կարծիքներ արտահայտում` թթու է, քաղցր է և այլն: Իսկ հետո դդումը մաքրեցին կորիզներից, մեղրը քսեցին դդմի պատերին, լցրեցին խաշած բրինձը, ընկույզը, չրերը, դարչինը և կարագը։ Այնուհետև փակեցին դդմի «բերանը» և դրեցին ջեռոցը: Աշխատանքը շատ ոգևորեց սաներին։ Նրանց հետաքրքրում էր, թե ջեռոցից հանելուց հետո դդումն ինչ տեսք, համ ու հոտ կունենա։