Posted in Ուսումնական նյութեր

Ազգային խաղերն ու ուտեստները նախակրթարանում

Սաների ամենասիրելի աշխատանքներից մեկը խոհանոցային գործունեությունն է։ Ամեն տոնից առաջ պատմում ենք խորհուրդը, զրուցում նշանակության մասին։ Սովորողներն իմանում են տոնի գլխավոր ուտեստի մասին։ Իրենց ձեռքերով պատրաստածը սիրով և հավեսով են համտեսում։ Իմ դիտարկման արդյունքում պարզեցի` այն ինչ երեխան տեսնում է, շոշափում է, բացահայտում է, համտեսում և հյուրասիրում է, այդպիսի աշխատանքներին մեծ ոգևորությամբ է մասնակցում։ Նաև իր տեսածի մասին պատմում է ընտանիքի անդամներին։
Ցավոք, վաղուց մեր արմատներից հեռանում են սերունդները: Հայ ընտանիքներում մոռացվում են ազգային ծեսերն ու ավանդույթները: Կարևորելով ազգայինը, նախակրթարանն ու դպրոցը լայն հնարավորություն են ընձեռում յուրաքանչյուր սանին, այս ամենը յուրացնելով, նորից վերհիշել և ամրապնդել՝ դարձնելով շարունակական ծես, որին կմիանան ընտանիքի բոլոր անդամներն ու հյուրեը:
Ինչ պատրաստում ենք խմբում, նաև փորձում են տանը։ Այո, այո, չզարմանաք` ազգային ծիսական առողջ ուտեստները տանում են նաև ընտանիք։

Համեցեք մեր խոհանոց և համոզվեք, թե ինչ համեղ ազգային ուտեստներ ենք պատրաստում։

Նպատակը

  • ազգային մշակույթի յուրացում, փոխանցում, տարածում

Խնդիրներ

  • նախագծի ընտրություն, թեմատիկ ուսումնական նյութերի ուսումնասիրություն, հետազոտություն, հավաքագրում, ներկայացում
  • ազգային մշակութային արժեքների տարածում, ընդլայնում
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցից ելնելով` գործուն, երկարաժամկետ, շուրջտարյա, համագործակցային, ուսումնական, հեղինակային նախագծերի իրականացում

Շարունակել կարդալ “Ազգային խաղերն ու ուտեստները նախակրթարանում”

Posted in Ճաշացանկ

Ճաշացանկ 12.12-16.12

12.12 

Նախաճաշ` միրգ, շիլա, պանիր, հաց

Ճաշ` մսով խճողակ, վերմիշելով փլավ, պանիր, հաց

Ետճաշիկ` բիսկվիթ, պանիր, կոմպոտ, հաց

Շարունակել կարդալ “Ճաշացանկ 12.12-16.12”