Posted in Խոհանոցային գործունեություն

Ասիլ-Վասիլ

Ամանորի Կլոր գաթա կամ Տարեհաց, ինչպես նաև այլ հացիկներ թխում էին գուշակություններ անելու նպատակով։Ամանորին ընդառաջ թխվածք պատրաստեցինք, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Posted in Ուսումնական փաթեթ

Չարխափան

Ամանորին ընդառաջ այսօր ընկույզից պատրաստեցինք չարխափան՝ չարը քշող, վախեցնող,
չքացնող, խափանող: Քանի որ սաներն ընկույզ շատ են սիրում, կեղևը առանձնացրինք միջուկից, միջուկը կերան, իսկ կեղևներից պատրաստեցինք գեղեցիկ չարխափան։ Վերցրեցինք 20 սմ և ավելի երկարություն ունեցող թելեր, մեկ ծայրը դրեցինք ընկույզի կեղևի արանքը և սոսնձեցինք։ Մի քանի այդպիսի ընկույզների թելերը կապեցինք իրար և պատրաստեցինք մեր «Չարխափանը»: