Posted in Հաշվետվություն

Դեկտեմբեր ամսվա ամփոփում

Խոհանոցային գործունեություն՝

Տարեգաթա

Այսօր սաների հետ տարեգաթա թխեցինք։Սկզբում խոսեցինք դրա նշանակության մասին․ Հնում մարդիկ Ամանորի նախաշեմին տարեգաթա են թխել, մեջը մետաղադրամ դրել, ում բաժին ընկներ դա նրա համար հաջողության տարի կլիներ։Սաները մեծ ուշադրությամբ հետևում և քննարկում էին։ Անհամբեր սպասում էին պատրաստ լինելուն, որպեսզի համտեսեն անուշահոտ տարեգաթան և տեսնեն, թե ու՞մ է բաժին ընկնում մետաղադրամով կտորը։

Ասիլ-Վասիլ

Ամանորի Կլոր գաթա կամ Տարեհաց, ինչպես նաև այլ հացիկներ թխում էին գուշակություններ անելու նպատակով։Ամանորին ընդառաջ թխվածք պատրաստեցինք, որն ուներ մարդու տեսք, կոչվում էր «Ասիլ Բասիլ» կամ «Վասիլ»: Ձեռքերի, աչքերի ու բերանի հատվածում դնում էին չամիչ: Եվ եթե հացը թխելու ժամանակ չամիչն ուռում էր, լավ նշան էր։ Այն խորհրդանշում էր հաջող տարի, իսկ եթե չէր ուսում` ապա ոչ մի լավ բանի պետք չէր սպասել։ Ծիսական այս տիկնիկները թխվում էին միայն Ամանորի նախօրյակին`գալիք տարվան ուղղված գուշակություններ անելու նպատակով: Նաև թխում էին այլ հացեր՝ գուշակություններ անելու նպատակով, որոնցով ոչ միայն գուշակություններ էին անում, այլ նվիրում էին տոներին որպես նվեր:

Ծեսեր՝

Ատամհատիկի ծես

Այսօր իրականացրեցինք մեր խմբի սան Մարիայի քույրիկի` Նատալիի, ատամհատիկի ծեսը։ Ազգային երգ ու պարով, օրհնանքներով, գովքով ու բարեմաղթանքներով շնորհավորեցինք Նատալիին` մաղթելով առողջ ատամիկներ։ Վերջում համեղ ուտեստներով հյուրասիրություն կազմակերպեցինք։

Փաթ-փաթ, փաթիլներ

Առավոտյան ուրախ տրամադրություն, գունառատ հանդերձանք, ծնողներով ու սաներով լեփ-լեցուն խմբասենյակ. ի՞նչ է սա։ Դե իհարկե ամանորյա ծես է կրթահամալիրում։ Ծիսական երգ ու պար էր, որին մեծ սիրով մասնակցում էին ծնողները։ Ճիշտ է,  սաները սիրում են այդ ամենը, բայց իրենց ամենասպասված պահը Ձմեռ պապիկի գալուստն էր։ Անհամբեր  սպասում էին իրենց նվերներին։

Ամանորյա օրացույց

Սաների հետ զրուցեցինք Ամանորի մասին։ Նրանք շատ ուրախացան, քանի որ դա շատ սպասված տոն է։ Ամանորը սաների մոտ ասոցացվում է ձմեռպապիկի նվերներով, այդ իսկ պատճառով էլ պատրաստեցինք  «Ամանորյա օրացույց»։Ամեն օր  թերթիկը  պոկելով կմոտենա մեր շատ սիրելի տոնը։

Այ քեզ, այ քեզ տոնածառ

Տարվա ամենահավես, ամենահետաքրքիր և սպասված շրջանը «Ձմեռային պարտեզն» է։ Ամանորը բոլորիս ամենասիրելի ու սպասված տոնն է։ Սաներն անհամբեր սպասում են Ձմեռ պապիկին։ Երգ ու պարով, հեքիաթ հորինելով` զարդարեցինք խմբասենյակը։ Արտասովոր տոնածառն էլ տոնական տրամադրություն է ապահովում։

Ընտանեկան նախագծեր՝

Ամանորն ընտանիքում

Ծնողական հավաք՝

Ազգային երգերի ու պարերի ուսուցում, ծնողական սեմինար-հավաք

Կախազարդ

Մարզական խաղեր

Լույսերով կամուրջ

Ամանորյա հեքիաթային գույներով էին  պարուրվել  Ագարակն ու մեր խմբասենյակը: Լույսեր, գույներ, ղողանջներ, փայլող աչուկներ ու ուրախ տրամադրություն:

Ամանորյա մարզական հրճվանք

Ծեսերի փաթեթ՝

Ատամհատիկի ծես (փաթեթ)

Թողնել մեկնաբանություն