Posted in Աշխատանքային նախագծեր

Փետրվար ամսվա նախագիծ

Նախակրթարանի օրացույց 2021֊2022

Ձմեռային պարտեզ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Սաների զբոսանքը մաքուր օդում կատարվում է ոչ պակաս, քան օրը երկու անգամ՝ մանկապարտեզի ուսուցման և դաստիարակման ծրագրին համապատասխան:
  • Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Բուժքույրը դիմավորում է սաներին և ջերմաչափում, տվյալները լրացնում էլեկտրոնային մատյանում, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Ծնողի մուտքն արգելվում է:
  • Ձմեռային բակային խաղեր։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:  Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
  • 9:30-10:00— Ձմեռային Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզությանընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)
  • Փետրվարի 14` Տյառնընդառաջ
  • Փետրվարի 25` Բուն բարեկենդան
  • Փետրվարի 1-19`« Թումանյան օրեր »:
  • 01.02-04.02
  • Դդմացան
  • Բնագիտական փորձ՝ «Լողացող գույները»,«Փչվող փուչիկը»
  • Ինքնագլորների օր
  • Երաժշտական պարապմունք
  • Բակային ազգային խաղեր
  • Այլընտրանքային նկարչություն գունավոր աղով
  • 07.02-11.02
  •  Հարս ու փեսայի, տիկնիկի պատրաստում
  • Տարոսիկների պատրաստում
  • Խոհանոցային գործունեություն՝  հալվա, գաթա, աղանձ, ադիբուդի
  • Տոնական գաթայի պատրաստում
  • Երաժշտական պարապմունք
  • 14.02-18.02
  • Տրնդեզի ծեսը նախակրթարանում
  • Թումանյանական օրեր՝
  • Խաղ-բեմադրում՝ Հ. Թումանյանի՝ «Փիսոն»,«Ամպն ու սարը»,«Հուռին գնաց բանջարի»
  • Հեքիաթասաց տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ
  • Մարզական խաղեր՝ «Ով ամենաշուտը կհասնի»
  • Երաժշտական պարապմունք
  • Ինքնագլորներով երթ
  • 21.02-25.02
  • Դիմակների պատրաստում
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքների պատրաստում
  • «Բարեկենդանի» ծեսը նախակրթարանում
  • Այց ագարակ
  • Կտրոնների բազմացում

Թողնել մեկնաբանություն