Posted in Ամառային լողափ

Լողափնյա հրճվանք

Օրը սկսեցինք լողալով և լողափնյա խաղեր խաղալով։ Իսկ հետո լողափում իրականացրեցինք ձմերուկուտոցի։ Կտրեցինք համով-հոտով ձմերուկը և համտեսեցինք։

Posted in Ամառային լողափ

Ջուր, չլմփոց

Ամառային գույներ, հրճվանք, ուրախություն, ստեղծագործական երևակայության զարգացում։ Օրվա ցանկացած գործունեություն սկսում ենք լողափում։ Միջավայրի խնամք, նախաճաշել, մարզվել, լողալ։ Էլ ի՞նչ լողափ առանց  փրփուրի, էլ ի՞նչ  հրճվանք  առանց  փրփրատոնի:  Սաները մեծ ոգևորությամբ փրփրախաղ խաղացին, լողացին և վայելեցին ամառային տաք եղանակը։